×


Մոսո Կարապետյանի տանգոն եւ հարսանիքի հայտնի հյուրերը

«Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասան Մոսո Կարապետյանի` երեկ տեղի ունեցած պսակադրության մասին պատմել ենք: BRAVO.am-ի լուսանկարիչը ներկա է եղել նաեւ հարսանեկան խնջույքին, լուսանկարել նորապսակներին եւ հայտնի հյուրերին, որոնց էլ կտեսնեք ֆոտոշարքում:

Մոսո Կարապետյանը եւ Քրիստինան


Մոսոյի եւ Քրիստինայի մուտքը ռեստորան ազդարարվել է հրավառությամբ, որից հետո հարսն ու փեսան պարել են իրենց հարսանեկան առաջին տանգոն: Փեսան օրեր առաջ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ հարսանիքին սկսել են նախապատրաստվել ամիսներ առաջ եւ ստացել ցանկալի արդյունքը:  

Մարջան Ավետիսյանը, Անի Երանյանը, Արփի Գաբրիելյանը եւ Միհրան Ծառուկյանը


Ի դեպ, դերասանը սնահավատ չէ, եւ մեր հարցին, թե արդյոք մինչ բաղձալի օրը տեսել է ընտրյալին հարսանեկան զգեստով, դրական պատասխան էր տվել:  

Գրիգոր Դանիելյանը` Մոսո Կարապետյանի հարսանիքին


Զույգի հարսանյաց հանդեսին ներկա 250 հյուրերի թվում են եղել Մոսոյի գործընկերներն ու հայտնի ընկերները, որոնց թվում` Խորեն Լեւոնյանը, Անաիս Սարդարյանը, Անի Երանյանը, Գրիգոր Դանիելյանը, ով ստանձնել է թամադայի պարտականությունները, Մարջան Ավետիսյանը, Արփի Գաբրիելյանը, Միհրան Ծառուկյանը, ով երգ է նվիրել նորապսակներին, եւ այլք: 

Մոսոն եւ Քրիստինան ամուսնական ճամփորդության համար ընտրել են Դուբայ քաղաքը:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

A video posted by ANi Yeranyan (@ani_yeranyan) on May 2, 2016 at 12:16am PDT

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին