×


Մոսո Կարապետյան.«Առանց նրանց շատ դժվար է»

«Ֆուլ Հաուս»-ի 5-րդ եթերաշրջանի նկարահանումների ավարտից հետո Հրաչի դերակատար Մոսո Կարապետյանը գործընկերների հետ հյուրախաղերով մեկնեց Միացյալ Նահանգներ, սակայն չշտապեց վերադառնալ: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է` արդյոք մշտական բնակության է մեկնել, ինչով է զբաղվում այնտեղ, նաեւ խոսել է ամուսնական կյանքի մասին:

Մոսո Կարապետյանը՝ կնոջ հետ


«Համերգներից հետո ես եւ կինս մնացինք այստեղ, քանի որ կիսատ թողած գործեր ունեի: Ամանորն էլ օվկիանոսի հակառակ կողմում դիմավորեցի, ինչպես անցած տարի: Եթե համեմատեմ, երեւի թե միակ տարբերություն այն է, որ այնտեղ, որտեղ այժմ բնակվում եմ, ձյուն չի գալիս, ու Նոր տարվա շունչը չզգացվեց»,-նշել է Մոսոն:

Նա Դելոյի հետ այս օրերին պատրաստվում է Սուրբ Սարգսի եւ Վելենտինի տոներին նվիրված միջոցառմանը. «Շոու ենք կազմակերպում, որի ընթացքում ելույթ կունենան Լիլուն, A Chilla-ն, իսկ Հայաստանից հատուկ հյուր կլինի «Ռեինկարնացիա» խմբի Ռոլանդն՝ իր բենդով: Հիանալի համերգ է սպասվում այստեղի հանդիսատեսին»:

Վահագն Ստեփանյանը՝ որդու հետ եւ Մոսո Կարապետյանը


Դերասանն ասել է, թե առայժմ չի պատրաստվում մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում, պարզապես այս շրջանում այնտեղ է աշխատում ու ստեղծագործում.«Թեեւ հեռակա կարգով, բայց «Ֆուլ Հաուս»-ի նոր եթերաշրջանում էլ կլինեմ, քանի որ Հրաչի կերպարային գիծը չի ավարտվել, եւ ամեն ինչ դեռ առջեւում է»:

Մոսոն ամեն վայրկյան կարոտում է Երեւանն ու ընկերներին.«Առանց նրանց շատ դժվար է, բայց Փառք Աստծո, այստեղ էլ շատ լավ ընկերներ ունեմ»: Գլենդելում նա կնոջ հետ առանձին է բնակվում, զույգն ընտանիքի համալրման հետ կապված նորություն դեռ չունի:):

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մոսոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին