×


Մովսես Երեմյանի 23-ամյակի խնջույքն ու սիրելիի շնորհավորանքը

Մովսես Երեմյանը երեկ դարձել է 23 տարեկան: Շանթի «Ուրիշի հոգին» սերիալի դերասանը ծննդյան տարեդարձը նշել է Երեւանի ժամանցի վայրերից մեկում` գործընկերների եւ մտերիմների շրջապատում, իսկ երեկոյի հիշարժան պահերը լուսանկարել է BRAVO.am-ը: 

Մովսես Երեմյանի 23-ամյակի խնջույքին


Նա առաջին շնորհավորանքը կեսգիշերին ստացել է Միացյալ Նահանգներում բնակվող ընկերուհուց.«Փոքր-ինչ վատառողջ էի եւ լավ չէի զգում, բայց մտերիմ ընկերներիցս մի քանիսն ինձ համար անակնկալ էին պատրաստել: Նրանք շատ դժվարությամբ ու խաբելով ինձ տնից հանեցին, ու միասին մինչ լուսաբաց քեֆ ենք արել»:

Սյուզան Պապյանը, Մովսես Երեմյանը եւ Օվսաննա Մինասյանը


Մովսեսը ծննդյան օրվա մեծ մասն անցկացրել է նկարահանման հրապարակում` բարեմաղթանքներ լսելով նաեւ սերիալի անձնակազմից. «Նախապես ոչինչ չեմ ծրագրում. ովքեր զանգահարում ու շնորհավորում են, առաջարկում եմ միասին երեկոյան նշել»:

BRAVO.am-ը եւս շնորհավորում է Մովսեսին ու ամենայն բարիք մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW