×


Մովսես Երեմյանն` իր ապրումները փոխանցելու լավագույն տարբերակի մասին

Մոդել, սերիալային դերասան, պարող Մովսես Երեմյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ հաշված օրերից կավարտի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի “Երաժշտական թատրոնի դերասան” բաժնի բակալավրիատը:

Մովսես Երեմյանը


“Ավարտական աշխատանք, քննությունների նախապատրաստություն… Այս ամենի համար ժամանակ էր պետք, դրա համար էլ բացակայում էի հեռուստաէկրանից, նաեւ հրաժարվում էի այլ նախագծերին մասնակցությունից”,-ասել է նա:

Անի Երանյանն ու Մովսես Երեմյանը


Մովսեսը վստահեցրել է նաեւ, որ մոտ ապագայում էլ որեւէ սերիալում չի նկարահանվի.“Հ1-ի հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ: Շարունակում եմ շփվել այն մարդկանց հետ, որոնց հետ աշխատել եմ: Ոչ մի վիճաբանություն, անախորժություն չի եղել”:

Մովսես Երեմյանը


Մեզ հեզ զրույցում նա նշել է, որ գերադասում է այսուհետ գեղարվեստական ֆիլմերում հանդես գալ.“Հետագայում,  հնարավոր է, սերիալներում այլեւս չնկարահանվեմ: Չեմ սիրում, երբ դերասանը մի կերպարում է լինում բավական երկար ժամանակ` ամիսներ, նույնիսկ տարիներ: Իսկ գեղարվեստական ֆիլմի միջոցով մի քանի ժամվա ընթացքում կարող ես փոխանցել ողջ ասելիքն ու ապրումներդ”:

Մովսես Երեմյանը


Մովսես Երեմյանի մասին մեր նախորդ եւ ծավալուն անդրադարձը կարող եք կարդալ այստեղ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Մովսես Երեմյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին