×


Մովսես Երեմյան.“Չեմ բաժանվել ընկերուհուցս, բայց ոչ էլ ամուսնացել ենք”

Մովսես Երեմյանը Հայաստանում այլեւս մոդելային գործունեությամբ չի զբաղվում, սերիալներում նկարահանվելու ցանկություն չունի, քանի որ այդ պարագայում դադարում է կառավարել սեփական գրաֆիկը, փոխարենը հանդես է գալիս գովազդային հոլովակներում եւ առաջարկներ ունի ֆիլմերի ռեժիսորներից:):

Մովսես Երեմյանը


“Նախորդ տարեվերջին ավարտել ենք “Խաղում ենք իմ կանոններով” գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, մի քանի օրից պարզ կլինի պրեմիերայի օրը: Այժմ զբաղված եմ “Կաստանիետ” պարի ստուդիայի պրոֆեսիոնալ եւ սիրողական խմբակների աշխատանքներով, բացի այդ, ընդունել եմ եւս մեկ ֆիլմում խաղալու առաջարկ, սակայն մանրամասներ կպատմեմ ավելի ուշ”,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նա:

Պարուսույցի խոսքով` աշխատանքում շատ խստապահանջ չէ, սիրում է դրական տրամադրություն ստեղծել, չի սիրում սառը, հումորից զուրկ մարդկանց.“Հաճախ  ոգեւորում եմ գովեստի խոսքերով, քանի որ համոզված եմ` դրանք օգնում են առաջ գնալ”:

Մովսես Երեմյանի ընկերուհին


Իր անձի շուրջ ծավալվող բամբասանքներին անդրադառնալիս Մովսեսը հիշատակել է հետեւյալ ասացվածքը.“Մի՛ փորձիր քեզ ներկայացնել անծանոթ միջավայրում, իրական խոսակցությունները սկսվում են, երբ դու գնում ես այդտեղից”: Նա ասել է, որ չի բաժանվել ընկերուհուց, բայց ոչ էլ օրինականացրել են հարաբերությունները. “Չնայած` վերջերս տաքսու վարորդը բավական երկար ժամանակ փորձում էր համոզել, որ ամուսնացած եմ:)”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Մովսես Երեմյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին