×


Մրցույթի հաղթողները ստացել են Dorians-ի եւ Սիրուշոյի համերգի տոմսեր

Վաղը` ապրիլի 6-ին, Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում իրենց լավագույն երգերը կհնչեցնեն եւ մի շարք անակնկալներ կմատուցեն Հայաստանն այս տարվա “Եվրատեսիլ”-ում ներկայացնող “Dorians” ռոք-խումբը եւ երգչուհի Սիրուշոն:

BRAVO.am-ի համակարգող Լիլիթ Բաբայանը հանձնում է մրցույթի հաղթող Անահիտ Բադալյանի հրավիրատոմսերը


Այսօր Մեդիամաքսի գրասենյակում “Միասին մեկ բեմում” խորագրով համերգի տոմսեր են ստացել BRAVO.am-ի եւ “Deem Communications”-ի` օրեր առաջ հայտարարած մրցույթի հաղթողները: Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

Սահականուշ Պողոսյանը ստացել է Dorians-ի եւ Սիրուշոյի համերգի երկու հրավիրատոմս


Եվ այսպես, առաջինը բոլոր հարցերին ճիշտ է պատասխանել Անահիտ Բադալյանը` ստանալով երկու հոգու համար նախատեսված հրավիրատոմս եւ Սիրուշոյի եւ “Dorians” խմբի հետ լուսանկարվելու հնարավորություն:

Երկրորդը բոլոր հարցերին ճիշտ է պատասխանել մեր ընթերցողներից Սահականուշ Պողոսյանը` ստանալով երկու հոգու համար նախատեսված հրավիրատոմս:
Մարինա Խեչումյանն էլ մրցութային հարցերին երրորդ ճիշտ պատասխանողն է եւ ստանում է պարահրապարակի հրավիրատոմս` կրկին նախատեսված երկու անձի համար:

Ապրիլի 6-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա Dorians-ի եւ Սիրուշոյի համերգը


BRAVO.am-ը եւ “Deem Communications”-ը շնորհավորում են մրցույթի հաղթողներին, իսկ Dorians-ի եւ Սիրուշոյի ելույթները վայելել ցանկացողներին եւս մեկ անգամ տեղեկացնում, որ համերգի տոմսերը վաճառվում են Երեւանի բոլոր տոմսարկղերում: Տեղեկությունների համար կարող եք զանգահարելել 094 443336, 060 547211 հեռախոսահամարներով:

Ստորեւ ներկայացնում ենք հարցերի ճիշտ պատասխանները.


Dorians
1. Dorians ռոք-խմբի նախնական անվանումը եղել է “Gor & Friends”:
2.  2012 թվականի սեպտեմբերին Երեւանում Dorians խմբի հետ մեկ բեմում ելույթ են ունեցել համաշխարհային լեգենդներ Դերեք Շերինյանը եւ Գլեն Հյուզը:
3.  Գոռ Սուջյանը որպես բեք-վոկալիստ հանդես է եկել եվրատեսիլյան բեմում 2010 թվականին, երբ Հայաստանը ներկայացնում էր Եվա Ռիվասը:

Սիրուշո
1.  “ՊռեԳոմեշ” տեսահոլովակի հեղինակը Ժոռ Մելոյանն է:
2.  Սիրուշոյի “Շորորա”  տեսահոլովակը նկարահանվել է Դիլիջանի Խանջյան համալիրում:
3.  Սիրուշոն Խորեն Աբրահամյանի եւ հոր՝  Հրաչյա Հարությունյանի հետ հանդես է եկել “Խոր Վիրապ” ներկայացման մեջ:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW