Հաղորդավար ամուսիններ Սուրեն Փահլեւանյանն ու Յանա Դանիելյանն օրերս են վերադարձել Վրաստանից: Բաթումիում նրանք վայելել են ամառային արձակուրդներն ու նշել դստեր տարեդարձը:
Սուրենն ու Յանան՝ իրենց դստեր հետ
«Բաթումիում մեր սեփական տունն ունենք, այդ իսկ պատճառով հանգստի ամենալավ տարբերակն այնտեղ է: Ադելի հետ բավական ուրախ ու հագեցած օրեր ենք անցկացրել, չենք նկատել, թե ինչպես են անցել այդ 10 օրերը: Զբոսայգիներ ենք հաճախել, դելֆինարիումում, ջրաշխարհում եղել: Մի լավ զբոսնել ենք, լողացել»,- ասել է Յանան՝ նշելով, որ դստեր ծննդյան օրն անցկացրել են Բաթումիի ջրաշխարհում:
Յանա Դանիելյանը
«Ուրախ ծննդյան օր ունեցավ՝ ե՛ւ ինքն էր գոհ, ե՛ւ մենք: Իր խնդրանքով փոքրիկ շոկոլադե տորթ էինք գնել: Ինքնուրույն երազանք մտապահեց ու փչեց մոմերը, չի բարձրաձայնել երազանքը, որ շուտ իրականանա»,- պատմել է հաղորդավարուհին:
Յանա Դանիելյանը
Ամուսիններն աշնանը առանց աղջնակի կմեկնեն հանգստի. «Դեռ հստակ չենք որոշել, որ երկիր կմեկնենք, տարբերակներ ենք քննարկում: Ես էկզոտիկ հանգստի կողմնակից եմ, երեւի այդպիսի մի վայր կընտրենք»,- ասել է Յանան:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Յանա Դանիելյանի անձնական արխիվից


×
16,482





