×


Յանա Դանիելյանի ակումբային տարեդարձը` Անի Երանյանի, Սերժոյի, Արմուշի, Ռոլանդի եւ մյուսների հետ :)

Յանա Դանիելյանը հուլիսի 3-ին դարձել է 24 տարեկան: Ծննդյան տարեդարձը նա ընկերների հետ նշել է ակումբային միջավայրում ու էլեկտրոնային ռիթմերի ներքո:): Հաղորդավարուհին BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ նախապես էր պլանավորել այս տարի ընկերների ու մտերիմների հետ անցկացնել իր համար տոնական օրը. “Ամեն տարի չէ, որ մեծ ծնունդ եմ անում, բայց այս անգամ որոշեցինք ակումբում նշել”:

Յանա Դանիելյանն ու Սուրեն Փահլեւանյանը


Ծնունդ-փարթիին ներկա են եղել Անի Երանյանն ու Մովսես Երեմյանը, “Vitamin” ակումբի Արմուշը, Տիկոն, Վարշամ Գեւորգյանը, Դելոն, Սերժոն, Ռոլանդ Գասպարյանը սիրելիի հետ, Տիգրան Հարությունյանը, Եվան եւ ուրիշներ, որոնց կգտնեք լուսանկարներում:

Անի Երանյանը եւ Մովսես Երեմյանը


Մինչեւ ուշ գիշեր Յանան ամուսնու` Սուրենի եւ հյուրերի հետ պարել է, կենացներ խմել, երգել, խաղեր խաղացել: Ներկաների տրամադրության մասին եւս դատեք` դիտելով ներկայացված ֆոտոշարքը:):

Յանա Դանիելյանն այժմ աշխատում է “Հանրային” հեռուստաընկերությունում. “Առավոտ լուսո” ծրագրի հաղորդավարներից է, դեռ հստակ չգիտի` նոր եթերաշրջանում որտեղ եւ ինչ ծրագիր կվարի. “Հիմա ես էլ, Սուրենն էլ աշխատանքի մեջ ենք, եթե ստացվի, ամռան ընթացքում մեր աղջկա` Ադելի հետ կգնանք հանգստանալու”:

Ռոլանդ Գասպարյանը սիրելիի հետ


BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին եւ բարեմաղթանքներին:):

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW