×


Յանա Դանիելյան` ընտանիքի, ներելու, պլաստիկ վիրահատությունների եւ կյանքի մասին

Այս անգամ BRAVO.am-ի անավարտ նախադասությունները լրացրել է Յանա Դանիելյանը: Պայմանը մեկն էր՝  մտքերն արտահայտելիս լինել հնարավորինս անկեղծ եւ խուսափել ձեւական պատասխաններից: Հաղորդավարուհին չի ավարտել միայն այն նախադասությունը, թե ինչը կարող է պատճառ դառնալ, որ բաժանվի ամուսնուց՝ Սուրեն Փահլեւանյանից: 

Յանա Դանիելյանը՝ Թաիլանդում


Ես Յանա Դանիելյանն եմ, ով  սիրում է կյանքն՝ իր բոլոր երանգներով, սիրում է իր ընտանիքն՝ անսահման սիրով, սիրում է իր աշխատանքն՝ անմնացորդ նվիրվածությամբ:

Երբ նայում եմ հայելու մեջ, տեսնում եմ  երջանիկ մի մարդու, որը հաճույք է ստանում իր ապրած ամեն մի վայրկյանից:

Հնարավոր է` ինձ նախանձեն, քանի որ  անհնարին այս կյանքում ոչինչ չկա:

Ամուսինս սիրում է իմ  աշխարհայացքը, սկզբունքները, ապրելակերպը, այսինքն՝ ինձ:

Յանա Դանիելյանը՝ դստեր հետ


Սեփական փորձով կարող եմ ասել, որ տարիների ընթացքում սերը  չի վերանում, չի պակասում: Ասեմ ավելին՝ այն ավելի է հասունանում, որակավորվում եւ գեղեցկանում:

Ես եւ իմ աղջիկը
  մեկս մյուսի արտացոլանքն ենք. եթե սխալվեմ ես, կսխալվի եւ նա, եթե բարձունքների հասնի, թեւեր կառնեմ եւ ես:

Նյարդայնանում եմ, երբ  մարդիկ իրենց աշխատանքին, ընտանիքին եւ առհասարակ կյանքին նայում են մատների արանքով:

Պլաստիկ վիրահատություններին վերաբերվում եմ  նորմալ. ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

Սուրեն Փահլեւանյանը եւ Յանա Դանիելյանը՝ Թաիլանդում


Ներում եմ  միշտ, մոռանում եմ դժվարությամբ, բայց այդ ամենի հետ մեկտեղ՝ հիշաչար չեմ:

Աստիճանաբար հասկանում եմ, որ կյանքը  շատ կարճ է, եւ պետք է շատ բան հասցնեմ:

Պատրաստեց ՍոսԷ Բաղդասարյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Յանա Դանիելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին