Դերասան-ամուսիններ Յուրի Իգիթխանյանն ու Անուշ Սարգսյանը ընտանեկան նոր ֆոտոշարք ունեն, որին առաջին անգամ մասնակցություն է ունեցել նրանց երեք ամսական որդին` Միքայելը:
Յուրի Իգիթխանյանի ընտանիքը
«Պարբերաբար նոր լուսանկարահանումների ենք մասնակցում, եւ մեր մեծ որդին` Սերգեյը, արդեն սովոր է լուսանկարչական խցիկին, իսկ փոքրի համար սա առաջին փորձն էր»,- BRAVO.am-ին պատմել է Յուրին:
Յուրի Իգիթխանյանի երեք ամսական որդին` Միքայելը
Դերասանը մեզ հետ զրույցում նշել է, որ արդեն հինգ տարի է` Նոր տարին տանը չի դիմավորում.«Աշխատանքային մթնոլորտում եմ եղել, այնուհետեւ միացել եմ ընտանիքիս»:
Յուրի Իգիթխանյանի որդիները
2017-ից Յուրիի ընտանիքը մեծ սպասումներ ունի.«Ձմեռ պապիկից ուզել եմ, որ բուռն աշխատանքային տարի պարգեւի, առողջություն տա, մնացածը կգնենք: Իսկ տղաս արդեն հավատում է նրա գոյությանը: Մենք փորձելու ենք այնպես անել, որ այդ հեքիաթը երկար պահպանվի: Այս տարի նա նամակ էր գրել եւ իր սիրելի մեքենան խնդրել»:
Տեքստը`Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` «Կետիկյան ֆոտո եւ դիզայն ստուդիո»-ի


×
13,065






