Հանրայինով այսօր կցուցադրվի «Հոսանքին հակառակ» ֆիլմաշարի առաջին սերիան: Նոր սերիալում խառնված են երեք ժանր՝ դետեկտիվ, կատակերգություն, դրամա: Բեմադրող ռեժիսորն ու սցենարի հեղինակը Մհեր Մկրտչյանն է:
Նազենի Հովհաննիսյանը եւ Մհեր Մկրտչյանը
Դերերում հանդես են գալիս Բաբկեն Չոբանյանը, Սամվել Թոփալյանը, Սամվել Թադեւոսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Անի Խաչիկյանը, Արծրուն Չոբանյանը, Անի Ամիրյանը, Գագիկ Մադոյանը եւ այլք: Խաղում է նաեւ Ժան Նշանյանը:
Բաբկեն Չոբանյանը
Ինչպես հայտնում են Առաջին ալիքից, ֆիլմաշարը հեռուստադիտողներին խոստանում է լարված սցենար, դերասանական փայլուն կազմ եւ դրամատիկ զարգացումներ՝ պարզելու, թե ով է հանուն սկզբունքների եւ համընդհանուր բարօրության գնում «Հոսանքին համառակ»:
Սամվել Թադեւոսյանը
Տեղեկատվությունը եւ լուսանկարները՝ Առաջին ալիքի
BRAVO.am


×
9,239






