×


Նազենի Հովհաննիսյանի մաղթանքը Նարինե Սուլթանյանին :)

Նարինե Սուլթանյանը մարտի 2-ին դարձել է 35 տարեկան: BRAVO.am-ը ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է “Նանե” հեռուստածրագրի հաղորդավարուհուն եւ հետաքրքրվել, թե ինչպես է անցկացրել իր համար տոնական օրը:):

Նարինե Սուլթանյանը


Հոբելյարը մեզ հետ զրույցում ասել է, որ պլանավորել էր մեծ խնջույք կազմակերպել, սակայն խանգարող հանգամանք է ի հայտ եկել.“Առողջական վիճակս չներեց: Նշել եմ ամուսնուս, աղջկաս եւ մեր ծնողների հետ: Բացի այդ, որքան մեծանում ես, հասկանում ես` ամենաթանկ բանը, որ ունես աշխարհում, ընտանիքն է, ուստի ինչպես 30-ամյակս, այնպես էլ 35-ը նշանավորվեցին հենց նրանով, որ ընտանիքիս հետ եմ անցկացրել”:

Նարինեին դուստրը շնորհավորել է փուչիկներով, գեղեցիկ նվեր է մատուցել ամուսինը, այնուհետեւ սկսվել է մտերիմների բարեմաղթանքների տեղատարափը:).“Ինձ համար ամենամեծ նվերը բազում հեռախոսազանգերն ու հաղորդագրություններն էին, որոնք վկայում են, որ գնահատված եմ: Ընկերներիս եւ ծանոթներիս կողմից ցանկացած ուշադրություն շատ կարեւոր է ինձ համար”:

Նարինե Սուլթանյանը` դստեր հետ


Դերասանուհի-հաղորդավարուհին նշել է` ստացած բոլոր նվերները պիտանի եւ յուրօրինակ են, բայց կյանքի ամենալավ պարգեւն իր համար Միլան է.“Ինչպես յուրաքանչյուր մայրիկի, ինձ համար էլ լավագույն նվերը երեխաս է”:

Նարինե Սուլթանյանի դուստրը` Միլան


Նրա “ֆեյսբուքյան” էջում նկատել էինք հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի բարեմաղթանքը` կապված արու զավակ լույս աշխարհ բերելու հետ: Նարինեի խոսքով` իր ընտանիքում դեռեւս համալրում չի սպասվում.“Իմ պլաններում, իհարկե, կա կրկին մայրանալ, բայց դեռ ոչինչ չեմ պլանավորում”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Նարինե Սուլթանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին