×


Նազենի Հովհաննիսյանն` իր «կեսին» գտնելու մաղթանքի մասին :)

Նազենի Հովհաննիսյանը հուլիսի 18-ին նշել է ծննդյան տարեդարձը: Թե ինչքան գեղեցիկ ծաղկեփնջեր եւ նվերներ է ստացել դերասանուհին 33-ամյակի կապակցությամբ, կարող եք տեսնել ստորեւ ներկայացված լուսանկարում, որը հոբելյարը հրապարակել է իր «ֆեյսբուքյան» էջում եւ շնորհակալություն հայտնել բոլորին:

Նազենի Հովհաննիսյանը


«Զորավոր, զորավոր էին մաղթանքները, շնորհավորանքները, բարի խոսքերն ու ուշադրությունը, որը ստիպում է ճախրել.... Շնորհակալ եմ, այս բառը համապարփակ չի կարող արտահայտել իրական երախտագիտությունս, բայց խորապես շնորհակալ եմ ասված յուրաքանչյուր տառի, խոսքի, մաղթանքի համար»,-գրել է նա:

Նազենի Հովհաննիսյանը


Նազենի Հովհաննիսյանը նաեւ հետգրություն է թողել.«Ինձ մաղթում են գտնել իմ «կեսին»... Ի՞նչ եմ անում ես մի կեսը, երբ ունեմ հազարավոր «կեսեր», որոնք ամբողջացնում են ինձ... ։) Խորն էր, մտածված ու անգին յուրաքանչյուրիդ ուշադրությունը...»:

BRAVO.am-ը շնորհավորում է դերասանուհուն` մաղթելով անձնական երջանկություն եւ մասնագիտական նորանոր վերելքներ:

BRAVO.am
Լուսանկարները` Նազենի Հովհաննիսյանի «ֆեյսբուքյան» էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին