×


Նազենի Հովհաննիսյան.“Որ ջուր տվողիս հանդիպեմ երազում…”

Հայ Առաքելական եկեղեցին այսօր` հունվարի 31-ին, նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Համաձայն ժողովրդական ավանդության՝ չամուսնացած երիտասարդները տոնին նախորդող գիշերն աղաբլիթ են ճաշակում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:

Նազենի Հովհաննիսյանը


Տոնի խորհրդին հետեւել է նաեւ Նազենի Հովհաննիսյանը: Նա “Ֆեյսբուք”-ի իր էջում հրապարակել է ստորեւ ներկայացված լուսանկարը եւ կատարել հետեւյալ գրառումը.“Սա էլ իմ բաժին աղաբլիթն էր. հազիվ կերա։): Հիմա շուտ քնելու համար ունեմ երկու կարեւոր շարժառիթ` քնեմ, որ ջուր տվողիս հանդիպեմ երազում, եւ Սուրբ Սարգսի արագահաս բարեխոսությամբ սիրահարների այս տոնն արդեն 10 տարեկան է։ Ժպիտով եմ հիշում այն օրերը, երբ տասը տարի առաջ առաջին անգամ Արարատյան Հայրապետական թեմում քննարկում էինք տոնի անցկացման մանրամասները”։

Նազենի Հովհաննիսյան."Սա էլ իմ բաժին աղաբլիթն էր"


Հաղորդավարուհին տեղեկացրել է նաեւ, որ այսօր կվարի տոնական համերգ. “Եվ ահա, տասը տարի անց Նավասարդ Սրբազանի հիշեցմամբ եւ օրհնությամբ սիրով տոնելու ենք Սուրբ Սարգսի տոնը` երկար ու հետաքրքիր տոնակատարությունների մեծ ցանկով եւ ամփոփիչ նվեր-համերգով բոլոր սիրահարներին հենց Սիրահարների այգում` սկսած ժամը16:00-ից։ Հաճելի է տասը տարի անց կրկին բեմում կանգնած ասել` թող սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգիսն օրհնություն եւ անսպառ սեր շնորհի բոլոր սիրահարներին”:

BRAVO.am
Լուսանկարները` Նազենի Հովհաննիսյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW