×


Նազիկ Ավդալյանը նորածին որդուն նմանեցնում է ամուսնուն :)

Նազիկ Ավդալյանն իր ամուսնուն որդի է պարգեւել:): Ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհին քիչ առաջ BRAVO.am-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է բարի լուրը, այդ պահին փոքրիկը նրա գրկում էր:): Երեխային անվանել են Վաչե` Էրիկ Կարապետյանի հոր պատվին:

Նազիկ Ավդալյանը որդի է ունեցել


Երեխան լույս աշխարհ է եկել նոյեմբերի 27-ի երեկոյան ժամը 11:30-ի սահմաններում` “Էրեբունի” բժշկական կենտրոնի ծննդատանը: Նազիկի փոխանցմամբ` իր կողքին է եղել հարազատ քույրը, որը մասնագիտությամբ բուժքույր է, իսկ հիվանդանոցում բարի լուրին անհամբեր սպասել են ամուսինն ու սկեսուրը:):

Նազիկ Ավդալյանը որդի է ունեցել


Զույգի առաջնեկը ծնվել է 3կգ 980 գրամ քաշով եւ 53 սմ հասակով: Նորաթուխ մայրիկը փոքրիկին առաջին հայացքից արտաքնապես նմանեցնում է ամուսնուն. “Երբ Վաչեին առաջին անգամ գրկեցի, հրաշք զգացողություն ապրեցի, շատ դժվար է բառերով նկարագրել: Էրիկն էլ շատ հուզվել եւ ուրախացել է… Երբ պետք է դուրս գար հիվանդանոցից, երեխային ասաց` “Մամային լավ կնայես, մինչեւ գամ”: Շատ երջանիկ ենք:)”:

BRAVO.am-ը շնորհավորում է Նազիկ Ավդալյանին եւ Էրիկ Կարապետյանին` փոքրիկին մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն:

BRAVO.am
Լուսանկարները` Նազիկ Ավդալյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին