×


Նաիրա Գուրջինյանը հուզվել է “Կյանքիս մեկ էջը…” սկավառակի շնորհանդեսին :)

“Կյանքիս մեկ էջը…”. այսպես է կոչվում Նաիրա Գուրջինյանի հեղինակային երգերի CD/DVD սկավառակը, որի` “Մեցցո” ակումբում տեղի ունեցած շնորհանդեսին ներկա են եղել երգահան-երաժշտագետի աշակերտներն ու գործընկերները, նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Նաիրա Գուրջինյանը


Գեղեցիկ միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նրա հիմնադրած “Վաղորդյան կաթիլներ” եւ “Jazzel” խմբերը, հանպատրաստից երգել է նաեւ օրվա հերոսուհին, իսկ մտերիմները` Շուշանիկ Արեւշատյանը, Եգոր Գլումովը եւ այլք, բարեմաղթանքներ են հղել:

“Հայաստանի ձայնը-2” հեռուստանախագծի ֆինալիստ Արեւո Գրիգորյանը եւս Նաիրա Գուրջինյանի սաներից է, երաժշտական առաջին քայլերը 7 տարեկանում սկսել է նրա հետ եւ մինչ օրս երգում է “Jazzel” համույթում.“Երբ նայում եմ նոր սերնդին, հիշում եմ իմ անցած ճանապարհը, շատ հուզիչ է: Թող վոկալի ոչ մի ուսուցիչ չնեղանա, բայց իմ կյանքը չեմ պատկերացնում առանց Նաիրա Լորիկովնայի. եթե կողքիս չլիներ, ինչպե՞ս էի երգելու… Նա ինձ համար կանացիության խորհրդանիշ է, պահի տակ ինքս ինձ բռնացնում եմ իր պես խոսելիս ու քայլելիս:)”:

Զարուհի Բաբայանը, Նաիրա Գուրջինյանը, Ավետ Բարսեղյանը եւ Շուշանիկ Արեւշատյանը


Նաիրա Գուրջինյանը ներկաներին պատմել է իր անցած ճանապարհի , աշակերտուհիների հետ փոխհարաբերությունների մասին, չի կարողացել զսպել արցունքները, հուզվել են նաեւ նրա սաները.“Շատ հաճելի է աղջիկներիս հետ փորձեր անել: Աշակերտներիս մոր պես սիրում եմ, ծանր եմ տանում, եթե նրանք խնդիրներ են ունենում, փորձում եմ աջակցել, երբ իմ կարիքն ունեն”:

Զարուհի Բաբայանը եւս նրա սաներից է եղել:): Երգչուհին բեմից շնորհավորել է իր ուսուցչուհուն.“Նաիրան իմ կյանքի մի մեծ մասնիկն է: Նա միշտ խորհուրդ էր տալիս լինել ինքնատիպ ու մյուսներին չնմանվել: Կյանքում հանդիպում ես որոշ մարդկանց, ովքեր շատ բան ունեն քեզ տալու. Նաիրայից շատ բան եմ սովորել, այսօր ես էլ ունեմ երգի ստուդիա եւ այն, ինչ կարողանում եմ դասավանդել երեխաներին, նաեւ Նաիրայի շնորհիվ է”:

Նաիրա Գուրջինյանի “Կյանքիս մեկ էջը…" սկավառակի շնորհանդեսին


“Կյանքիս մեկ էջը…” սկավառակի շնորհանդեսն ավարտվել է տոնական տորթի կտրման արարողությամբ եւ հյուրասիրությամբ, որի ընթացքում հնչել են երաժշտագետի հեղինակած երգերը:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին