×


Նաիրա Մովսիսյան.“Այժմ չեմ պատրաստվում նման քայլի դիմել, սակայն ցանկություն կա”

Նաիրա Մովսիսյանն աշնանը BRAVO.am-ի հետ  զրույցում նշել էր, թե վերջին ամիսներին այնքան է նվիրվել բիզնեսին, որ հեռացել է սիրելի` նկարահանումներով ու ներկայացումներով լի կենսակերպից: Այս օրերին, սակայն, լուրեր են տարածվել, թե դերասանուհին հրաժարվել է իր աշխատանքից եւ հեռանում է Հայաստանից:

Նաիրա Մովսիսյանը


“Այո, ժամեր առաջ եմ փակել գեղեցկության սրահը: Եթե ունենայի սեփական տարածք, այդ քայլին չէի դիմի: Ինչ վերաբերում է երկրից մեկնելուն, այժմ չեմ պատրաստվում նման քայլի դիմել, սակայն ցանկություն, անշուշտ, կա”,-մեզ հետ զրույցում հայտնել է նա:

Նաիրան տեղեկացրել է, որ շարունակում է նկարահանվել “Կյանքի կարուսել” հեռուստանախագծում, իսկ սերիալներում հանդես գալը բացառում է.“Այստեղ իմ բնագավառի ներկայացուցիչն աճելու եւ զարգանալու հնարավորություն չունի: Բացի այդ, արդեն համոզվել եմ, որ արտասահմանում կայանալուց հետո հայրենիքում առավել հարգանքի են արժանանում: Սա չի նշանակում, թե հարգանքի պակաս ունեմ”:

Նաիրա Մովսիսյանը


Դերասանուհին չի բացառում, որ կփորձի բնակություն հաստատել եվրոպական որեւէ երկրում կամ Միացյալ Նահանգներում.“Մեկ երկրագունդ, մեկ մարդ. որտեղ ինձ լավ զգամ, այնտեղ էլ կապրեմ”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին