×


Նաիրա Մովսիսյան.«Աղջկաս ծնունդից հետո նոր կյանք է սկսվել»

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն ամուսնալուծությունից հետո նոյեմբերին BRAVO.am-ին տված հարցազրույցում առաջին անգամ խոսեց իր հղիության մասին եւ լուսանկարվեց մեր ֆոտոշարքում։

Նաիրա Մովսիսյանը դուստր է ունեցել


Եվ ահա, ուրախ ենք առաջինը հայտնել բարի լուրը։ Դերասանուհու դուստրը լույս աշխարհ է եկել մեկ ամիս առաջ։ Այս փաստը խնամքով թաքցնելուց հետո Նաիրան BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում հայտնել է, որ փոքրիկին անվանակոչել է Մարիա.«Երբ առաջին անգամ նրան գրկեցի, վախեցա, որ կարող է վնասեմ։ Անընդմեջ ծիծաղում էի անծանոթ երջանկությունից։ Հասկացա, որ Երկիր մոլորակում մայրիկիցս հետո երկրորդ սերս ծնվեց։ Հուսով եմ՝ սերերս կշատանան:)»։

Նաիրա Մովսիսյանը


Դերասանուհին ուղիղ մեկ տարի առաջ անկեղծացել էր, որ 2015-ի իր ամենակարեւոր ցանկությունը մայրանալն է, իսկ դեկտեմբերին նրա նվիրական ցանկությունն իրականացել է.«Մարիայի ծնունդից հետո ոչ թե կյանքս փոխվել է, այլ նոր կյանք է սկսվել։ Այնպես ուզում եմ, որ բոլոր կանայք մայր դառնան… եւ կդառնան. ես նրանց համար եւս աղոթում եմ»։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին