×


Նաիրա Մովսիսյան.“Հարսանիքիս սցենարը դեռ մանկուց է գրված”

Նաիրա Մովսիսյանն այժմ սերիալներում չի նկարահանվում, փոխարենն իր ընկերների հետ սկսել է զբաղվել բիզնես-նախագծով, որն իրենից ներկայացնում է հարսանեկան եւ տարբեր երեկույթների պլանավորում եւ կազմակերպում:

Դերասաններ Հովհաննես Գասպարյանը, Նաիրա Մովսիսյանը եւ Ռոման Բաբայանը` բիզնես-նախագծի ֆոտոշարքում


Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ համագործակցում է իր համակուրսեցիների` դերասաններ Ռոման Բաբայանի եւ Հովհաննես Գասպարյանի հետ.“Մեր բիզնեսը Կրասնոդարում ծավալելու առաջարկ ենք ստացել, եւ հուլիսի 29-ին տասն օրով կմեկնեմ այնտեղ` համատեղելով հանգիստն ու աշխատանքը: Ուզում եմ նոր բան սովորել այլ երկրներում: Ինձ համար անհաղթահարելի դժվարություններ չկան”:

Նաիրա Մովսիսյանը


Նաիրան կեսկատակ-կեսլուրջ հայտնել է, որ հարսի զգեստների հանդեպ հատուկ թուլություն ունի եւ դեռեւս տեղի չունեցած իր հարսանիքի սցենարն անգիր գիտի.“Այն գրված է դեռ մանկուց: Նույնիսկ պահած տետրեր ունեմ, թե ինչպես է տեղի ունենալու` անկախ տարեթվի փոփոխությունից: Իմ հարսանիքը կլինի եթե ոչ ճոխ, ապա` օրիգինալ: Մտածում եմ` կարելի է երեխաներ ունենալ, հետո նրանց ներկայությամբ յուրահատուկ հարսանիք անել: Իմ դեպքում ամեն ինչ հնարավոր է:)”:

Բացի հարսանեկան երեկույթների կազմակերպումից, դերասանուհին նաեւ կզբաղվի գեղեցկության սրահի բիզնեսով.“Իմ կյանքում Աստված ամեն ինչ այնքան հետաքրքիր է մատուցում: Վաղուց էի ուզում գեղեցկության սրահ ունենալ, ընկերներիցս մեկին առաջարկեցի ինքս զբաղվել նրա բիզնեսով, ասաց, որ խնդիր չկա”,-ասել է 25-ամյա Նաիրան` ավելացնելով, որ գեղեցկության սրահի հետ կապված մեկ այլ նպատակ էլ ունի.“Որոշել եմ բոլոր միայնակ մայրերին, որոնց անուններն ինձ մոտ կան, հրավիրել վարսավիրանոց` սովորելու որեւէ մասնագիտություն, որ հետագայում կարողանան աշխատանք գտնել”:

Նաիրա Մովսիսյանը


“Սերիալներում այլեւս չեմ խաղա”. Նաիրա Մովսիսյան

Հ1-ի մի շարք սերիալներում նկարահանված Նաիրա Մովսիսյանը հավաստիացնում է, որ այլեւս չի նկարահանվի.“Շատերը կարծում են` սերիալում ժամանակավոր արձակուրդ է, բայց այն փակվել է ու այլեւս չի նկարահանվում: Թող ասածս գոռոզություն հնչի, բայց սերիալներից այլեւս սովորելու բան չունեմ: Մեկ-մեկ նայում էի հայելուն ու ինքս ինձ ասում` աղջիկ ջան, այստեղ ի՞նչ ես անում: Ես գիտեմ, որ ավելին կարող եմ, պատրաստ եմ տասը տարի իմ կյանքից զոհել միայն այն բանի համար, որ արտերկրում եւս մեկ “յան”-ով վերջացող ազգանուն հայտնի դառնա: Անկեղծորեն ուրախ ու զարմացած եմ, որ դրսից առաջարկներ ունեմ: Նպատակ ունեմ արտերկրում սովորել, նոր միայն նկարահանվել”:

BRAVO.am
Լուսանկարները` Միքայել Պետրոսյանի եւ Նաիրա Մովսիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին