×


Նաիրա Մովսիսյան.“Հունվարի 8-ից միասին ենք ապրում”

Նաիրա Մովսիսյանը շուտով պաշտոնապես կամուսնանա: Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է իր սիրելիի ամուսնության առաջարկի մասին եւ բացահայտել մի շարք մանրամասներ:

Վան Հակոբյանն ամուսնության առաջարկ է արել Նաիրա Մովսիսյանին


Վան Հակոբյանը նրան խնդրել է իր կինը դառնալ փետրվարի 4-ին` “Զվարթնոց” օդանավակայանում, երբ նա գործընկերների հետ վերադարձել է եվրոպական շրջագայությունից.“Անակնկալների ամեն օր եմ սպասում, բայց առաջարկության մասին տեղյակ չէի: “Նառ, հորս արեւ, պդի ամուսնանաս հետս…” նախադասության յուրաքանչյուր բառն իր ենթատեքստն ունի, որի նշանակությունը միայն մենք գիտենք: Բացեմ փակագծերը` սա իր հերթական առաջարկներից մեկն է, քանի որ հունվարի 8-ից միասին ենք ապրում, նշանադրության մատանին էլ արդեն նվիրել էր”:

Նաիրա Մովսիսյանը եւ Վան Հակոբյանը


Դերասանուհու խոսքով` ծանոթացել են ընդհանուր ընկերների միջոցով` ամիսներ առաջ, Վանը մի քանի անգամ նկարահանվել է հեռուստանախագծերում, սակայն մասնագիտությամբ դերասան չէ. “Նորմալ ծանոթացել ենք Նոր տարուց հետո, երբ համաձայնեցի, որ առանձին ապրենք: Կյանքում ամեն հարցում եմ ռիսկի դիմում, իմ կողքի տղամարդն էլ է այդպիսին. նա եկավ, ձեռք բռնեց ու տարավ: Շատ եմ գնահատում նրա նպատակասլացությունը, ինձ դիմանալը, գնահատելն ու բարձրացնելը: Վանը շատ հետաքրքիր մարդ է, հիմա իրեն ավելի լավ եմ ճանաչում, քան ինքս ինձ, որովհետեւ ես անկանխատեսելի եմ:)”:

Վան Հակոբյանը եւ Նաիրա Մովսիսյանը


Զույգը շուտով կպսակադրվի, իսկ օրեր առաջ նշել է Տեառնընդառաջը.“Մեր նոր տան բակում թռանք կրակի վրայով: Մեր կողքին էին միայն մտերիմները: Դեռ չգիտենք` մեծ հարսանիք կլինի, թե ոչ: Ուզում եմ` հարսի սպիտակ զգեստ հագնել, որը կպատվիրեմ, քանի որ ասում են` նորահարսը չի կարող իր զգեստը կարել”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է  Նաիրա Մովսիսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին