×


Նարեկը, Արթուրը, Սուրենը, Սուսաննան, Արմենը եւ Լենան մրցում են երգի համար:)

“Շանթ”-ի “Պրեմիերա 2” նախագիծը շարունակում է իր երաժշտական ընթացքը: Մրցույթի մասնակիցներ Արթուր Ալեքը, Սուսաննա Պետրոսյանը, Նարեկ Մակարյանը, Արմեն Եդիգարյանը, Լենա Ղազարյանը եւ Սուրեն Առուստամյանը ներկայացրել են իրենց երգերը եւ պայքարում են հաղթող ճանաչվելու համար:):

Նարեկ Մակարյանը, Լենա Ղազարյանը եւ Արմեն Եդիգարյանը


Սուսաննա Պետրոսյանի “Գիտես, ես կգամ’’ երգը արդեն ներկայացրել ենք: Այսօր առաջարկում ենք լսել մյուս մասնակիցների կատարումները եւ փորձել կանխագուշակել, թե որ ստեղծագործությունն ամենից շատ կսիրվի:

Լենա Ղազարյանը հանդես է գալիս “Փակուղի’’ երգով: Նա մեզ հետ զրույցում նշել է, թե դրական բազմաթիվ արձագանքներ է լսել.“Շատ-շատ սիրում եմ ընտրածս երգը, կարծում եմ` այն հասցրել է սիրվել նաեւ հանդիսատեսի կողմից: Գիտեմ, որ ընկերներս ու ծանոթներս օրը մի քանի անգամ լսում են:): Մեծ ակնկալիքներ ունեմ եւ հուսով եմ` նրանք, ովքեր հավանում են կատարումս, կքվեարկեն իմ օգտին’’:

Արթուր Ալեքը


Արթուր Ալեքն ուրախ է, որ ներկայացնում է “Դու կաս’’-ը եւ կրկնակի կուրախանա, եթե հաղթի:).“Հենց սկզբից ինձ հոգեհարազատ դարձավ այս երգը: Շատ ոգեւորվեցի, երբ առաջին համերգից հետո դրական արձագանքներ լսեցի: Ակնկալիքներս արդեն կիսով չափ իրականացել են”:

Նարեկ Մակարյանն ընտրել է “Կարոտ’’-ը.“Շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս նախագծին: Սկզբում սպասումներս մի քիչ այլ էին. ընկերոջս` Lazzaro-ի հետ որոշել էինք “hause” ոճի պարային գործ ներկայացնել, սակայն երգերի ցանկում այդպիսի ստեղծագործություն չկար, եւ ընտրեցի “Կարոտ’’-ը: Հիմա այն շատ հարազատ է ինձ: Ուրախ եմ ջերմ արձագանքներ ստանալու համար, հատկապես` սփյուռքահայերից’’:

Սուրեն Առուստամյանը


Արմեն Եդիգարյանը “Քեզնով հարբած’’-ն արդեն իսկ կատարում է նախագծից դուրս համերգների ընթացքում եւ հենց դա է համարում հաղթանակ.“Երբ առաջին անգամ լսեցի երգը, ինձ հետ կապող որեւէ բան չզգացի: Բայց հետո, երբ սկսեցի աշխատել ստեղծագործության վրա, այն ինձ շատ հոգեհարազատ դարձավ: Հաղթանակն ինձ չի հետաքրքրում, պարզապես ուզում եմ, որ երգս սիրված լինի հանդիսատեսի կողմից’’:

“Պրեմիերա 2”-ի հաղթողի անունը հայտնի կդառնա ապրիլի 19-ին: Առաջատար մասնակցին հաջողություն բերած երգի հիման վրա “Շանթ”-ը տեսահոլովակ կնկարահանի: Նշենք, որ քվեարկությունը շարունակվում է, եւ կարող եք աջակցել ձեզ դուր եկած ստեղծագործությանն ու կատարողին:):

BRAVO.am
Լուսանկարները` “Շանթ TV”-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին