×


Նարեկցիները “վերանորոգում” են հայերի հոգիները :)

Նորքի հայորդաց տան “Նարեկ” պարային անսամբլը 2014-ին մեծ համերգով տոնելու է հիմնադրման 30-ամյակը, իսկ մինչ այդ խումբը շարունակում է ելույթներ ունենալ, օրերս էլ տեղի է ունեցել նրանց հաշվետու համերգը:

"Նարեկ" պարային անսամբլի համերգին


“Այս անգամ ներկայացնում ենք մեր կես տարվա աշխատանքը, ունենք պարային նոր համարներ, հներն էր յուրաքանչյուր ելույթից առաջ փոփոխում ու թարմացնում ենք”,-BRAVO.am-ին ասել է անսամբլի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Արման Ջուլհակյանը:

"Նարեկ" անսամբլի գեղարվեստական ղեկավար Արման Ջուլհակյանը եւ փորձավար Մարիաննա Տեր-Ավագյանը


Մեկ ամիս նախապատրաստական աշխատանքներից հետո “նարեկցիները” հանդիսատեսին ներկայացրել են ինչպես ազգագրական, ժողովրդական, այնպես էլ բրազիլական, սերբական, իսպանական, արգենտինական, ռուսական, վրացական պարեր: Արմանը խոստովանում է` իր պատասխանատվությունը քառակի է եղել.“Մտածում էի` երեկոն ինչպես կընթանա, ներկաներն ինչպես կընդունեն, պարողներն ինչպես ելույթ կունենան, դե, հուզմունքի մասին էլ չեմ խոսում:)”:

"Նարեկ" պարային անսամբլի համերգին


“Նարեկ” պարային անսամբլն այս ծրագրով, ինչպես տեղեկացրել է գեղարվեստական ղեկավարը, հանդես են եկել Միացյալ Նահանգներում, Կանադայում, Բեյրութում, Ռուսաստանում.“Գնում ենք դուրս, հայերի հոգիները “վերանորոգում” ենք եւ վերադառնում Հայաստան:)”:

Փորձավար Մարիաննա Տեր-Ավագյանն Արման Ջուլհակյանի հետ աշխատում է արդեն երկրորդ տարին, նշում է` թեեւ բեմադրություններ դեռ չի անում, բայց չի բացառում, որ հետագայում “նարեկցիները” նաեւ իր հեղինակած համարները կներկայացնեն.“Իսկ հիմա ավելի շատ ջանում եմ, որ ամեն ինչ լավ անցնի եւ անթերի”:

Նորքի հայորդաց տան տնօրեն Աիդա Անդրիասյանը


Ի դեպ, վերջերս հիմնադրման 40-ամյակն է նշել նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության Նորքի հայորդաց տան Գեւորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցը: Միջոցառման ընթացքում ՀՀ մշակույթի եւ կրթության եւ գիտության նախարարությունները Գրիգոր Նարեկացու անվան շքանշանով եւ ոսկե մեդալով են պարգեւատրել կրկեսային դպրոցի գեղարվեստական ղեկավար Ավետիս Գինոսյանին եւ Նորքի հայորդաց տան տնօրեն Աիդա Անդրիասյանին: 

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին