×


Նարեկ Հայկազյանը գաղտնի կազմակերպել է կնոջ 30-ամյակի խնջույքը :)

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը հունվարի 18-ին դարձել է 30 տարեկան: Նրա ամուսինը` դերասան Նարեկ Հայկազյանը, գաղտնի կազմակերպել է տարեդարձի խնջույքը, պատվիրել տորթը եւ մտերիմ ընկերներին ու հարազատներին ժամադրել երեւանյան ռեստորաններից մեկում, իսկ երեկոյի հետաքրքիր պահերը ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը:

Ծովինար Մարտիրոսյանի 30-ամյակի խնջույքին


Ծովինարը մեզ հետ զրույցում նշել է, թե կռահել էր, որ ամուսինն անակնկալ է մատուցելու, սակայն հստակ չգիտեր, թե ինչ է նախապատրաստել իր համար: Նարեկը ցանկացել է կնոջ հոբելյանը յուրահատուկ կերպով տոնել.“Նրան ասել էի, որ երեկոյան պարզապես երկուսով կգնանք ընթրիքի, բայց որդուս տեղեկացրել էի, որ անակնկալ եմ պատրաստում. վստահ էի, որ մամային չի պատմի: Կնոջս 30-ամյակն ուզում էի մեծ մասշտաբով նշել, բայց նա տրամադրություն չուներ, եւ որոշեցի միայն ամենամտերիմ մարդկանց հրավիրել”:

Ծովինար Մարտիրոսյանը եւ Նարեկ Հայկազյանը


Դերասանուհին մեզ հետ զրույցում պատմել է, թե ինչու տարեդարձը նշանավորելու ցանկություն չուներ.“Ամանորին ոգեւորված սպասում էի, որ հունվարի 18-ին պետք է շատ մեծ խնջույք կազմակերպենք, բայց Գյումրու չարաբաստիկ դեպքից հետո թեւաթափ էի եղել: Հատկապես երեխաների հետ կապված ամեն վատ բան ծանր եմ տանում, բայց Նարեկն ամեն կերպ ուզում էր տրամադրությունս բարձրացնել: Տխրությանս պատճառը նաեւ այն էր, որ տարիքի հետ պատասխանատվությունս է մեծանում, վախերս են շատանում, մի տեսակ ընկճված եմ”:

Ծովինար Մարտիրոսյանը եւ Անի Պետրոսյանը


Դեռ կեսգիշերին դերասանների տանը հյուրընկալվել է դերասանուհի Անի Պետրոսյանը.“Արդեն ավանդույթ է դարձել, որ այդ ժամին հավաքվենք: Երբ դուռը թակում են, անակնկալի չեմ գալիս, բայց շատ եմ ուրախանում, որ ամեն տարի նվերներով ու փուչիկներով շնորհավորում են ինձ: Այս տարի մեծ տղաս` Անրին, սիրուն ապարանջան է նվիրել: Առհասարակ, տարբեր նվերներ եմ ստացել, օծանելիքից մինչեւ աքսեսուարներ”:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին