×


Նարեկ Մակարյանը խիստ անձնական աշխատանք կներկայացնի

Նարեկ Մակարյանը պատրաստվում է նոր տեսահոլովակ ներկայացնել: “Քեզ հետ առանց քեզ”. այսպես է կոչվում երգչի նոր աշխատանքը, որի երաժշտությունը գրել է հենց ինքը, խոսքերի հեղինակը Գայանե Ավետիսյանն է, գործիքավորել է Էդգար Ալեքսանյանը, ռեժիսորը Սերժ Գաբյանն է, իսկ օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը:

Նարեկ Մակարյանն ու Սերժ Գաբյանը


“Այս շրջանում զբաղված էի ֆիլմերում նկարահանվելով, եւ սա երաժշտական դադարս արդարացնելու լավագույն միջոցն է”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Նարեկը եւ հավելել, որ երգը գրել է վեց ամիս առաջ, իսկ օրերս նկարահանված տեսահոլովակը բավական զգացմունքային է ստացվել:

Երգչի խոսքով` “Քեզ հետ առանց քեզ”-ն իր նվերն է մի աղջկա.“Խիստ անձնական հարց է. նվիրել եմ սիրելի մարդու, ով այլեւս իմ կողքին չէ, եւ հենց դա է ոգեշնչել ու առիթ հանդիսացել, որ այս երգը ծնվի”:

“Քեզ հետ առանց քեզ” տեսահոլովակի նկարահանումներին


Ռեժիսոր Սերժ Գաբյանն, ով Նարեկի հետ համագործակցում է արդեն երկրորդ անգամ, նշել է, որ երգչին հաջողվում է կերպարներ կերտել.“Փիլիսոփայական հիմքով եւ գեղեցիկ տեսահոլովակ է: Երբ ես եւ Սուրենը լսեցինք երգը, միանգամից միանման սյուժե պատկերացրինք: Փորձում եմ արժեքավոր եւ չկրկնվող աշխատանքներ ներկայացնել հանդիսատեսին”:

“Քեզ հետ առանց քեզ” տեսահոլովակի նկարահանումներին


Նարեկ Մակարյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ, այնուհետեւ Ռուսաստան.“Մոսկվայում նկարահանվելու է իմ հաջորդ տեսահոլովակը, որը կլինի կատակերգական ժանրում: Այդպիսի կերպարում հանդիսատեսն ինձ չի տեսել, կարծում եմ` հետաքրքիր կլինի: Այս տարի բազում անակնկալներ կմատուցեմ: Գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ ունեմ: Իմ տարին է եւ ցանկալի է, որ ամեն տարի էլ իմ տարին լինի”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/ եւ Նարեկ Մակարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին