×


Նարեկ Մակարյան.“Չի փոշոտվել, քանի որ փոշին միշտ սրբում եմ:)”

Նարեկ Մակարյանը նախորդ շաբաթ մեկնել էր Վրաստան, որտեղ համատեղել է ելույթը Թբիլիսիում մասնավոր միջոցառման ժամանակ եւ հանգիստը Սեւ ծովի ափին.“Ընտանիքիս հետ հրաշալի ժամանակ անցկացրի, նաեւ մայրիկիս ծննդյան օրը նշեցինք”,-BRAVO.am-ին ասել է նա:

Նարեկ Մակարյանն ամառային հանգիստն անցկացրել է Սեւ ծովի ափին


Երգիչն այս տարի կարմիր դիպլոմով ավարտել է Երեւանի կոնսերվատորիայի ջազ վոկալ բաժնի մագիստրատուրան, մեզ հետ զրույցում էլ հայտնել է, որ ցանկանում է շարունակել ուսումը.“Առաջին դիպլոմս չի փոշոտվել, քանի որ փոշին միշտ սրբում եմ, բայց դեռեւս ոչ մի անգամ չեմ օգտագործել:): Կարծում եմ` մեկ օր գուցե պետք գա արտերկրում, իսկ այստեղ շատ ձեւական բնույթ է կրում: Հետագայում դասախոսելու համար անհրաժեշտ կլինի, բայց գործող երգիչ եմ, հիմա իմ ճանապարհը հարթելու մասին եմ մտածում”:

Համալսարանական տարիների ամենակարեւոր ձեռքբերումը Նարեկը համարում է ստացած գիտելիքը.“Նաեւ լավ է, երբ ձեռք ես բերում նոր կապեր, լավ համակուրսեցիներ ու դասախոսներ: Մարտին Վարդազարյանի, Երվանդ Երզնկյանի, Արմանուշ Լեւոնովնայի ուսանողն եմ եղել ու նրանցից լավագույնն եմ վերցրել: Մանավանդ Երվանդ Երզնկյանն իմ երաժշտական կարիերայում մեծ ներդրում ունի, քանի որ երկրորդ կուրսից նրա ղեկավարած Հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի մեներգիչներից մեկն եմ: Կարելի է ասել` նվագախմբի հետ եմ հասունացել”:

Արմանուշ Լեւոնովնան եւ Նարեկ Մակարյանը


Խոսելով իր` պարտադիր զինվորական ծառայության մեկնելու մասին, նա հետեւյալն է նշել.“Կարծում եմ` տղայի համար ծառայելը պարտադիր է, բայց տեսողությանս հետ կապված խնդիր ունեմ, այս պահին բանակ չեմ գնալու, բայց եթե դրա անհրաժեշտությունը լինի, կծառայեմ”:

Առաջիկայում երգիչը նախատեսում է երկու տեսահոլովակի նկարահանում, իսկ ռեփեր NMG-ի համատեղ գրված նոր` “Իրեն թող” երգն առաջարկում ենք ունկնդրել ստորեւ:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Նարեկ Մակարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW