Նարինե Մկրտումյանի որդին՝ Վահեն, դարձել է 5 տարեկան: Թե ինչպես են նշել տարեդարձը, ովքեր են եղել հայտնի հյուրերն ու ինչ երազանք է մտապահել տղան, երգչուհին պատմել է BRAVO.am-ին՝ տրամադրելով նաեւ խնջույքի լուսանկարները:
Նարինե Մկրտումյանը՝ որդու հետ
«Միշտ էլ տոնում ենք մեր երեխաների ծննդյան տարեդարձերը: Վահեն իրեն շատ լավ էր զգում քույր-եղբայրների եւ մեր հյուրերի հետ: Միասին խաղացել են, երգել ու պարել»,-ասել է նա եւ հավելել.«Տղաս շատ լուրջ է եւ այնքան էլ չի սիրում աղմկոտ վայրերում լինել: Նա երեկոյան ժամը 21:00-ից հետո ուզում էր տուն գնալ ու ուսումնասիրել իր նոր նվերները:)»:
Նարինե Մկրտումյանի որդու 5-ամյակին
Խնջույքին մասնակցել են նաեւ երգչուհու հայտնի ընկերուհիները՝ Քնարիկ Զաքարյանը, Գոհար Ջավուկցյանը, Լուիզա Նավասարդյանը, Աննա Խաչատրյանը եւ այլք: Նարինեն պատմել է, որ որդու եւ դստեր հետ պարել է իրենց սիրելի երգերից մեկի ներքո, իսկ տորթի վրա պատկերված են եղել հոբելյարի սիրելի մուլտֆիլմի հերոսները: Մոմերը փչելիս էլ Վահեն երազանք է մտապահել, որ հերոսները կենդանանան եւ շփվեն իր հետ:):
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նարինե Մկրտումյանը


×
12,582






