07 Հունիս 12
Նելլիի ու Րաֆֆիի առաջնեկի առաջին լուսանկարները :)
 
 
0

Նորաթուխ մայրիկ Նելլին, ինչպես եւ խոստացել էր, BRAVO.am-ին տրամադրել է իր առաջնեկի լուսանկարները: Նախկին “Հայեր” խմբի անդամ երգչուհին իր ֆուտբոլիստ ամուսնու հետ այժմ բնակվում է Լեհաստանի Կալիշ  քաղաքում, որտեղ Րաֆֆին պայմանագրով աշխատում է լեհական “Կալիսիա” ֆուտբոլային թիմում:

Նելլին եւ Րաֆֆին իրենց առաջնեկի հետ Լեհաստանում են

Նելլին BRAVO.am-ին տեղեկացրել էր, որ փոքրիկին անվանել են Անահիտ` ի պատիվ երկու տատիկի, բայց աղջկա ամբողջական անունն է` Անահիտ Ստեֆանի Սաֆարյան. “Այստեղ երկու անուն են դնում, մենք էլ այդպես վարվեցինք”:

Երբ երգչուհին առաջին անգամ տեսել ու գրկել է իր աղջկան, շատ ուշադիր նայել է ու փորձել հասկանալ, թե փոքրիկն ում է նման. “Ես ու ամուսինս երջանկությունից լացում էինք: Չէի հավատում, որ իմ բալիկն է…  Շատ փոքրիկ էր, վախենում էի գրկել:)”:
Նելլիի ու Րաֆիի առաջնեկը՝ Անահիտ Ստեֆանին

Ծննդաբերությունից հետո Նելլին իրեն լավ է զգում, Լեհաստան տեղափոխված իր մոր հետ երեխայի խնամքով է զբաղվում. “Մայրս ժամանակավոր է եկել, շատ է օգնում ինձ, բայց վստահ եմ` ինքնուրույն էլ կկարողանամ պահել, քանի որ ամուսինս օգնում է բոլոր հարցերում”:

“Մայր դառնալուց հետո հասկանում ես՝ այս աշխարհում կա մի մարդ, որը մշտապես քո սիրո ու խնամքի կարիքն ունի: Արդեն միայն քո մասին չես մտածում, այլ փորձում ես ամեն ինչ հարմարեցնել բալիկիդ: Երջանիկ եմ, քանի որ աղջիկս մեր ընտանիքում շատ սպասված էր:)”, - անկեղծացել է Նելլին:
"Ես ու ամուսինս ուրախությունից լացում էինք, երբ առաջին անգամ տեսանք փոքրիկին".Նելլի

Երգչուհու փոխանցմամբ` Լեհաստանում կենսապայմանները գոհացնում են. “Ամուսնուս ֆուտբոլային գործերը լավ են: Դեռ պարզ չէ` երբ կվերադառնանք. Աստված ինչպես կկամենա: Մենք դեմ չենք այստեղ բնակվելուն, բայց շատ եմ սիրում Հայաստանը, ընտանիքս, բոլոր ընկերներս Հայաստանում են”:

Շիկահեր երգչուհին շարունակելու է երգել անկախ գտնվելու վայրից. “Լեհաստանում մնամ, թե տեղափոխվեմ ուրիշ երկիր, ուզում եմ նորից բեմ բարձրանալ ու հաճույք ստանալ իմ գործից: Մի քանի ամիս էլ կնվիրեմ երեխային, որից հետո անպայման  կսկսեմ աշխատել”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նելլիի անձնական արխիվից

 
 
Նելլին եւ Րաֆֆին իրենց առաջնեկի հետ Լեհաստանում են

Նելլին եւ Րաֆֆին իրենց առաջնեկի հետ Լեհաստանում են

Նելլիի ու Րաֆիի առաջնեկը՝ Անահիտ Ստեֆանին

Նելլիի ու Րաֆիի առաջնեկը՝ Անահիտ Ստեֆանին

"Ես ու ամուսինս ուրախությունից լացում էինք, երբ առաջին անգամ տեսանք փոքրիկին".Նելլի

"Ես ու ամուսինս ուրախությունից լացում էինք, երբ առաջին անգամ տեսանք փոքրիկին".Նելլի

Նելլին եւ Րաֆֆին իրենց առաջնեկի հետ Լեհաստանում են

Նելլին եւ Րաֆֆին իրենց առաջնեկի հետ Լեհաստանում են

Նելլիի ու Րաֆիի առաջնեկը՝ Անահիտ Ստեֆանին

Նելլիի ու Րաֆիի առաջնեկը՝ Անահիտ Ստեֆանին

Նելլին եւ Րաֆֆին իրենց առաջնեկի հետ Լեհաստանում են

Նելլին եւ Րաֆֆին իրենց առաջնեկի հետ Լեհաստանում են

Նելլին դստեր՝ Անահիտ Ստեֆանիի հետ

Նելլին դստեր՝ Անահիտ Ստեֆանիի հետ

Նելլիի ու Րաֆիի առաջնեկը՝ Անահիտ Ստեֆանին

Նելլիի ու Րաֆիի առաջնեկը՝ Անահիտ Ստեֆանին

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
14411 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: