×


Նելլին եւ Րաֆֆին Դուբայում նշել են իրենց դստեր ծննդյան տարեդարձը :)

BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ Նելլին աշխատանքային հրավերով իր ընտանիքի եւ բենդի երաժիշտների հետ մեկնել է Դուբայ: Երգչուհին մեզ հետ առցանց զրույցում հայտնել է, թե Արաբական Էմիրություններում գտնվողները որտեղ կարող են ունկնդրել հայ երաժիշտներին:): 

Նելլիի ընտանիքը` Դուբայում


Նրանք բնակվում եւ ելույթ են ունենում “Melia” հյուրանոցի “Դուդուկ” ակումբ-ռեստորանում.“Հայ այցելուներն իսկապես շատ են, քանի որ տեղի միակ հայկական ակումբն է, եւ միմյանց հետ շփվելու առիթներ են ստեղծվում: Հանդիսատեսի շարքում շատ են նաեւ այլազգիները: Մեր երգացանկը շատ լայն է` ջազից մինչեւ հայկական երգեր: Ամեն օր, բացի երկուշաբթիից, կատարում ենք յուրաքանչյուր ժանրի որակյալ երաժշտություն”:

Նելլիի ընտանիքը` Դուբայում


Նելլին աշխատանքը համատեղում է հանգստի հետ. ամուսնու եւ դստեր ընկերակցությամբ.“Քանի որ համերգների գրաֆիկը խիտ է, միշտ փորձում եմ լիցքաթափվել եւ էներգիա հավաքել լավ ելույթ ունենալու համար:
Հաճախ այցելում ենք լողափ, սիրում եմ նաեւ առեւտրի եւ զվարճանքի կենտրոններում լինել”:

Նելլին` ամուսնու հետ


Դուբայում ամուսինները նշել են իրենց առաջնեկի 2-ամյակը` փոքրիկին տանելով ջրաշխարհ.“Քանի որ Անահիտը ջուր շատ է սիրում, որոշեցինք ծանոթացնել ջրային կենդանիների հետ, իսկ երեկոյան մտերիմներով հավաքվեցինք ու հայկական խնջույք արեցինք:”

Երգչուհու խոսքով` Հայաստան կվերադառնան հունիսի 17-ին.“Արաբական Էմիրություններում Ռամադանն է սկսվում, իսկ այդ ընթացքում երաժշտություն չի թույլատրվում: Այստեղ աշխատելու նոր առաջարկ ունենք: Հաճելի է գտնվել Դուբայում, բայց ամեն ինչ իր ժամանակն ունի”:

BRAVO.am
Լուսանկարները` Նելլիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին