×


Նիկոլայ Եղիազարյանը՝ 27-ամյակի անակնկալների եւ նշանածից բաժանվելու մասին

Նիկոլայ Եղիազարյանը դարձել է 27 տարեկան: «Վենդետտա» սերիալի դերասանը BRAVO.am-ին ասել է, որ շնորհավորանքների տեղատարափը սկսվել է կեսգիշերին: Առաջին ջերմ խոսքերը նա լսել է մայրիկից ու քույրիկից, որոնց հաջորդել է հայրիկի հեռախոսազանգն ու ընկերների անակնակալ այցը:

Նիկոլայ Եղիազարյանը


«Տասներկուսը խփելուն պես մտերիմներս հյուր եկան ու շատ երջանկացրին ինձ: Տարիների ընթացքում սկսում ես ավելի գնահատել հարազատ դարձած մարդկանց սերն ու նվիրվածությունը: Խոսել եմ գրեթե բոլոր ընկերներիս ու բարեկամներիս հետ եւ շատ լավ բարեմաղթանքներ եմ լսել: Վերջին տարիներին ծննդյանս օրերին մի փոքր տխրում էի, բայց այս անգամ չհասցրի:)»,-ասել է հոբելյարը:

Տոնական տորթի մոմերը փչելիս դերասանն ամեն տարի նույն երազանքն է մտապահում.«Ուզում եմ, որ ինձ շրջապատող մարդիկ միշտ երջանիկ լինեն»: Նա նշել է նաեւ, թե որն է մինչ այս իր ստացած ամենատպավորիչ նվերը.«Կտավների մեծ սիրահար եմ: Նկարիչ Սամվել Սեւադան ինձ Խորեն Աբրահամյանի դիմանկարն է նվիրել: Խորեն Աբրահամյանն ինձ համար բոլոր ժամանակների ամենամեծ դերասանն է: Այս տարի էլ ընկերս՝ Ներսես Կիրակոսյանն է վարպետի նկարը նվիրել»:

Նիկոլայ Եղիազարյանը


Նիկոլայը կյանքի ամենամեծ ձեռքբերումը համարում է մասնագիտությունը. «Ընտանիքս ձեռքբերում չեմ համարում, այն Աստծո կողմից պարգեւ է: Եթե նորից ծնվեմ ու նորից մասնագիտություն ընտրելու հարցի առաջ կանգնեմ, որոշումս չեմ փոխի: Սիրելով աշխատանքս՝ բոլոր խոչընդոտները հեշտությամբ եմ հաղթահարել: Բացթողումները, երեւի, տարիներ անց կզգամ»:

Դերասանը նշել է, որ ներկայում որոշել է աշխատել առանց հանգստի.«Երկարատեւ դադարն ինձ շատ էր հոգնեցրել: Կարծում եմ՝ դեռ երկար էկրաններին կլինեմ: «Վենդետտա» սերիալի նկարահանումներն արդեն ավարտվել են: Այժմ նոր՝ «Ճակատագիր» կոչվող սերիալում եմ խաղում, որը շուտով եթերում կլինի»:

Խոսելով անձնական կյանքից՝ Նիկոլայն ասել է, որ սիրտն ազատ է.«Բավական ժամանակ է, ինչ իմ նշանադրությունը չեղյալ է համարվել: Այս պահին դեռ կողքիս ոչ ոք չկա»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի / Bravo.am /
Լուսանկարները` Նիկոլայ Եղիազարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին