×


Նոնա Թելոյանը` որդու հետ առաջին հանդիպման մասին :)

Նոնա Թելոյանի եւ Դավիթ Հակոբյանի առաջնեկի լույս աշխարհ գալու մասին պատմել ենք: Նորաթուխ մայրիկն ու փոքրիկ Էդուարդն արդեն դուրս են գրվել ծննդատնից եւ տանն են: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է որդու հետ առաջին հանդիպման մասին.«Տղայիս տեսնելով` զգացի, որ Աստծուց նվեր եմ ստացել. նրանից խաղաղություն է գալիս»:

Նոնա Թելոյանը եւ Դավիթ Հակոբյանը` նորածին Էդուարդի հետ


Ամուսիններն այսօր կատարյալ երջանիկ են.«Մենք եւս մեկ անտեսանելի թելով կապվեցինք, որը երբեք չի կարող քանդվել: Երեխայի ծնունդը լրացրեց ու ամբողջացրեց ընտանիք կոչվող ամենաթանկ ձեռքբերումը մեր կյանքի»,-ասել է Նոնան:

Նոնա Թելոյանը եւ Դավիթ Հակոբյանը` նորածին Էդուարդի հետ


Նորածնի խնամքի հարցում դերասանուհուն օգնում են մայրն ու սկեսուրը.«Շատ խելոք բալիկ է, եւ կարողանում եմ ամեն ինչ ինքնուրույն անել: Ի զարմանս շատերի, Էդուարդը ձեւավորված դիմագծեր ունի. երկուսիս էլ նման է: Այս օրերին ակամայից հիշել եմ Էքզյուպերիի խոսքերը` «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք», եւ այս անգամ ամբողջ կյանքի համար»:

Դավիթ Հակոբյանը` որդու հետ


Նոնան նշել է նաեւ, որ Դավիթին կարելի է ամենաուշադիր հայրիկների շարքին դասել.«Դա բժիշկները դեռ հիվանդանոցում են նկատել փոքրիկի ծնվելու առաջին օրը:)»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին