×


Նորա Գրիգորյան.«Այսօր լսեցի զույգ երեխաներիս առաջին բղավոցները»

Նորա Գրիգորյանն այսօր կրկնակի մայրիկ է դարձել: Նա ամուսնուն՝ դերասան Էրվին Ամիրյանին, երկվորյակ է պարգեւել` աղջիկ եւ տղա։ Փոքրիկները լույս աշխարհ են եկել ժամը 14:30-ի սահմաններում՝ «Մարգարյան» ծննդատանը։

Նորա Գրիգորյանը եւ Էրվին Ամիրյանը


Նորան BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ երեխաներին անվանակոչել են Կոնստանտին եւ Լիանա.«Մեր տղային անվանեցինք իմ զարմիկի, աղջկան՝ Էրվինի մայրիկի պատվին։ Երբ առաջին անգամ տեսա նրանց, լսեցի բղավոցները, երջանկացած մտածեցի՝ ամենակարեւորը՝ շնչում են, որովհետեւ ժամանակից շուտ ծնվեցին։ Այնքան նուրբ մաշկ ունեն, որ դեռ չեմ հասկանում՝ իրար նման են, թե ոչ։ Ծննդատան բուժանձնակազմն այնքան ուրախ մթնոլորտում վիրահատությունն անցկացրեց, որ հեշտությամբ ծնվեցին»։

Նորա Գրիգորյանը` հայրիկի եւ ամուսնու հետ


23-ամյա բեմադրիչ-դերասանուհին հայտնել է, որ ամուսինն ու հարազատները ծննդատան բակում են.«Այնքան շատ մարդ է հավաքվել… Շնորհակալ եմ ջերմ վերաբերմունքի համար։ Փոքրիկներին դեռ ոչ ոք չի տեսել, անհամբեր սպասում են»։

BRAVO.am-ը Նորայի եւ Էրվինի երկվորկայկներին ու բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ եւ անհոգ մանկություն։

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW