×


Նորո.“Մենք չենք կրկնօրինակել, պարզապես…”

“Չամիչ”. այսպես է կոչվում Նորոյի նոր երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան տեղի ունեցավ նոյեմբերի վերջին: Այն կարող եք դիտել այստեղ:  Որոշ քննադատներ ամերիկաբնակ երգչին մեղադրում են Պիտբուլի` սեպտեմբերին համացանցում հայտնված “Fireball” տեսահոլովակը կրկնօրինակելու համար:

Նորոն


“Ես, իհարկե, գիտեի այս տեսահոլովակի մասին: Մենք չենք կրկնօրինակել, պարզապես նմանություններ կան: Իրոք, կան կադրեր, որոնք նման են: Միայն ուրախ եմ, որ իմ տեսահոլովակը որակով չի զիջում Պիտբուլի տեսահոլովակին”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Նորոն` տեղեկացնելով, որ աշխատել է խոսքերի հեղինակ Սվետլանա Բոսնոյանի, երգահան Ռիչարդ Մադլենյանի եւ ռեժիսոր Քրիս Դամադյանի հետ:

Կադրեր Նորոյի "Չամիչ" տեսահոլովակից


Երգչի խոսքով` սցենարային մի շարք լուծումներ իր ցանկությամբ են կիրառվել. “Օրինակ, ուզում էի, որ ռետրո ավտոմեքենա լինի, կաբարե եւ այլն: Այդ հարցում  ինչ-որ չափով հուշումներ տվեց  Պիտբուլի տեսահոլովակը”: 

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին