×


“Նոր հայեր”. տեսահոլովակ առանց Նունե Եսայանի եւ Քրիստինե Պեպելյանի

“Նոր հայեր”. այսպես է կոչվում Արման Անտոնյանի հեղինակած նոր երգը, որն օրերս հանրությանը ներկայացվել է ռեժիսոր Արեն Բայադյանի նկարահանած տեսահոլովակով: Երգը կատարում են Արման Հովհաննիսյանը, Միհրան Ծառուկյանը, Սարո Թովմասյանը, թեեւ ի սկզբանե նախագծում ներգրավված էին նաեւ Քրիստինե Պեպելյանը եւ Նունե Եսայանը: Երգահանը BRAVO.am-ին պատմել է ստեղծագործական ընթացքի մի շարք մանրամասներ:

Երգահան Արման Անտոնյանը եւ Արման Հովհաննիսյանը


“Մոսկվաբնակ իմ ընկերներից, ովքեր հանդիսանում են “Նոր հայեր փրոդաքշն”-ի հիմնադիրները, առաջարկ ստացա գրել մի երգ, որը կդառնա իրենց ընկերության հիմնը: Նրանց ցանկությունն էր, որ այն պարտադիր լինի Հայաստանի եւ հայերի մասին: Այդպես էլ եղավ. գրեցի երաժշտությունը, այնուհետեւ` խոսքերը, ի դեպ, ընդամենը 7 րոպեում”,-ասել է Արմանը:

Միհրան Ծառուկյանը` "Նոր հայեր" տեսահոլովակի նկարահանումներին


Նրա խոսքով` ամենաբարդը երգիչների ընտրություն կատարելն էր.“Նախագծին մասնակցում էին նաեւ Քրիստինե Պեպելյանն ու Նունե Եսայանը, սակայն երկրից բացակայելու պատճառով երգչուհիները չկարողացան մասնակցել վերջնական տարբերակի ձայնագրություններին”:

“Նոր հայեր”-ը գործիքավորել է Սարգիս Եղիազարյանը, նվագակցում են Ջիվան Գասպարյանը, Կամո Սեյրանյանը եւ Էֆոն, ձայնագրությունն իրականացվել է “Ասպարեզ” ստուդիայում, իսկ տեսահոլովակի պարային հատվածներում նկարահանվել են “Ամարաս” խմբի աղջիկները:

Սարո Թովմասյանը` "Նոր հայեր" տեսահոլովակի նկարահանումներին


Տեսահոլովակի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի վերջին` Մոսկվայում` “Նոր հայեր փրոդաքշն”-ի 10-ամյակի համերգին, որի շրջանակում ելույթ են ունենալու հայկական եւ ռուսաստանյան շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Արման Անտոնյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին