×


Նունե Եսայանը եւ Ավո Խալաթյանը դուստր են ունեցել:)

BRAVO.am-ն ամիսներ առաջ տեղեկացրեց, որ Նունե Եսայանը պատրաստվում է ամուսնուն` դերասան Ավո Խալաթյանին, պարգեւել երկրորդ երեխան, իսկ այսօր արդեն ուրախ ենք հայտնել բարի լուր. երգչուհին ժամեր առաջ դուստր է ունեցել:):

Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը դուստր են ունեցել


Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրել է զույգի սանիկը` Անի Միքայելյանը, երջանիկ ծնողներն աղջնակին անվանակոչել են Էլիզաբեթ:

Ավո Խալաթյանը եւ Նունե Եսայանն` առաջին հղիության ժամանակ


Նշենք, որ Էլիզաբեթը Ավո Խալաթյանի եւ Նունե Եսայանի երկրորդ զավակն է: Ամուսինների առաջնեկը` Հենրին, 6 տարեկան է:

BRAVO.am-ը շնորհավորում է Նունե Եսայանին եւ Ավո Խալաթյանին` փոքրիկին մաղթելով անհոգ եւ առողջ մանկություն:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ ԷԼ Style ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին