×


Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանն իրենց որդուն առաջին դասարան են ուղեկցել :)

Նունե Եսայանի եւ Ավո Խալաթյանի ընտանիքում այս տարվա սեպտեմբերի 1-ը շատ սպասված էր, քանի որ նրանց որդին` Հենրին, դպրոցական համազգեստով ու պայուսակով առաջին անգամ ոտք է դրել դպրոց:):

Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանն իրենց որդուն առաջին դասարան են ուղեկցել


Հենրին այսօրվանից Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտներից մեկն է.“Նա առավոտյան մի քիչ դժվարությամբ արթնացավ, բայց դպրոցում արդեն աշխույժ էր: Հանդես էին կազմակերպել, Հենրին էլ երգեց ու արտասանեց: Այսօր մեկ դաս արեցին, միմյանց հետ ծանոթացան եւ գրքերը ստացան: Շատ լավ դասղեկ ունի, երեխաներից մի քանիսին ճանաչում է, արդեն ընկերացել են”,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Նունե Եսայանը:

Նունե Եսայանի եւ Ավո Խալաթյանի որդին


Հենրիի դպրոցական առաջին քայլերին բացի ծնողներից ներկա են եղել տատիկները, պապիկը, մորաքույրները.“Մենք երեւի ավելի շատ էինք ոգեւորվել: Մի պահ հիշեցի իմ դպրոցական առաջին օրերը, հետաքրքիր զգացողություն էր:): Հիմա ամեն օր առնչվելու եմ դպրոցին, կարծում եմ` ամուսինս առավոտյան նրան կտանի, ես դասից տուն կբերեմ”,-նշել է երգչուհին:

Նունե Եսայանի եւ Ավո Խալաթյանի որդին տատիկների հետ


Նրա խոսքով` որդու համար գրենական պիտույքներ գրեթե չի գնել, քանի որ հարազատներից ու ընկերներից Հենրին բազմաթիվ նվերներ է ստացել.“Ամռանը դրսից շատ հյուրեր ունեինք. ով գալիս էր, տղայիս համար դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ էր բերում, հիմա ամեն ինչից շատ ունի:)”:

Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանն իրենց որդուն առաջին դասարան են ուղեկցել


Նշենք, որ Նունե Եսայանն այս օրերին զբաղված է իր մենահամերգի փորձերով, որը կկայանա սեպտեմբերի 21-ին` Երեւանի Հանրապետության հրապարակում, ժամը 20:00-ին: Երգչուհին մեզ հայտնել է, որ համերգի օրը նախապես որոշված է եղել սեպտեմբերի 7-ը, սակայն առաջարկ է ստացել այն անցկացնել անկախության տոնի առթիվ.“Ես մեծ հաճույքով համաձայնեցի: Բացօթյա համերգ է, բոլոր ցանկացողները կարող են գալ, բայց պետք է ասեմ, որ փորձ անելը դժվար է, քանի որ դահլիճ չունենք: 60 հոգուց բաղկացած նվագախումբ է լինելու, պարային խումբ, երգչախումբ, իսկ այդ մասշտաբով բեմականացումը շատ դժվար է իրականացնել, միայն վերջին երկու օրը կարող ենք փորձ անել: Հիմա բոլոր գործերս դադարեցված են, կենտրոնացած եմ այս պատասխանատու համերգի վրա”:

BRAVO.am
Լուսանկարները` Վահե Մինասյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին