×


Նուռի 43-ամյակի խնջույքն ու ամենաթանկ նվերը :)

Նուռը, նույն ինքը` Արման Դավթյանը, հոկտեմբերի 11-ին դարձել է 43 տարեկան: Ոսկերիչ-դիզայները 7 տարի շարունակ չնշելուց հետո այս անգամ հարազատների եւ ընկերների հետ, որոնց թվում են եղել նաեւ Տիգրան Պետրոսյանն ու Ավետ Բարսեղյանը, տարեդարձը երգելով ու պարելով տոնել է Երեւանի կարաոկե-ակումբներից մեկում:

Նուռը` կնոջ եւ դուստրերի հետ


“Ամեն տարի տարբեր պատճառներով չի ստացվել հավաքույթ անել: Չեմ սիրում ծննդյանս օրը նշանավորել, մի քիչ կաշկանդվում եմ բոլորի ուշադրության կենտրոնում լինելուց, հակառակը, ես եմ սիրում նվերներ անել ու հաճույք պարգեւել մյուսներին”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ Նուռը:

Նուռի 43-ամյակի տորթերից :)


Հոբելյարի տարեդարձի հավաքույթի կազմակերպչական հարցերով զբաղվել է նրա կինը` Լիլիթը, իսկ ամենաթանկ նվերն իր երկվորյակ դուստրերի ձեռագործ իրերն են. “Սիրում եմ հոգուց բխած եւ ձեռքի շնորհքով արված նվերներ: Առհասարակ, գնահատում եմ մտերիմներիս ուշադրությունը եւ ընդունում նրանց բարեմաղթանքներն ու նվերները”:

Նուռը` կնոջ` Լիլիթի հետ


Հաճախ ճանապարհորդող Նուռն իր տարեդարձը երբեւէ արտերկրում չի նշել, քանի որ աշնանը նախընտրում է լինել Հայաստանում: Նա անկեղծորեն պատմել է, որ դեռ մանկուց չի սիրել իր տարեդարձը նշել.“Կարծում եմ` մարդու կատարյալ ծնունդը հենց լույս աշխարհ գալու պահն է:): Մանկության շատ հաճելի հուշեր ունեմ. հայրիկս հատուկ կերպով էր տոնական տորթը բերում, դասընկերներիս հետ էի հավաքվում… Ի դեպ, այս տարեդարձիս էլ կան մանկության ընկերներ, որոնց հետ ավելի քան 40 տարվա ընկերներ ենք”:

BRAVO.am-ը շնորհավորում է Նուռին` մաղթելով երջանկություն եւ ստեղծագործական նորանոր վերելքներ:

BRAVO.am
Լուսանկարները` Վահե Մինասյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին