×


Նրանց անուններն են՝ Սիրուշո, Մերիլին, Աստղիկ, Հասմիկ, Բրունո, Հ.Տ. Հայկո, Սելենա … :)

2011 թվականի օգոստոսին “Շանթ’’ հեռուստաընկերության եթերում մեկնարկեց “Իմ անունն է’’ հեռուստաշոուն, որի շրջանակում բազմաթիվ մասնակիցներ մրցեցին միմյանց հետ` ապացուցելու, թե ով է ավելի լավ նմանակում իր կուռքին: Արդյունքում Ալեքսանդր Սերովի եւ Էմինեմի հայկական “տարբերակները’’ հաղթող ճանաչվեցին:):

Շուտով կմեկնարկեն “Իմ անունն է’’ նախագծի կիսաեզրափակիչ փուլերը


Մոտ մեկ տարի անց կազմակերպիչները որոշել են եւս մեկ անգամ հայտնի մարդկանց նմանակների որոնմամբ զբաղվել: “Իմ անունն է 2’’ հեռուստաշոուն մասնակիցների թվով գերազանցել է նախորդին:): 

“Հայտերը շատ էին: Մասնակցել ցանկացողներից որոշներն իրենց կուռքերի հետ ընդհանրապես նմանություն չունեին, բայց ոճաբանների հանդեպ հավատն այնքան մեծ էր, որ համոզված էին` նույնիսկ թմբլիկ ու ցածրահասակ լինելու դեպքում կարելի է Հ.Տ. Հայկոյին նմանվել’’,- պատմում է նախագծի ռեժիսոր Աննա Թադեւոսյանը:

Շուտով կմեկնարկեն “Իմ անունն է’’ նախագծի կիսաեզրափակիչ փուլերը


Նախնական ընտրական փուլի արդյունքում կիսաեզրափակիչ փուլերում հանդես է գալիս 21 մասնակից, որոնցից 8-ն էլ կհայտնվի եզրափակչում: Նշենք, որ մրցում են Անդրեյ Գուբինին, Սիրուշոյին, Բրունո Մարսին, Ալեսանդրո Սաֆինային,Մերիլին Մոնրոյին, Մայքլ Բուբլեին, Աստղիկ Սաֆարյանին, Հասմիկ Կարապետյանին եւ մյուսների կրկնօրինակողները:

Կազմակերպիչների խոսքերով, այս տարի մասնակիցները ամենից շատ  փորձել են նմանակել Լիդուշիկին, Ադելին եւ Սելենա Գոմեսին, սակայն կիսաեզրափակչում հայտնվել է մեկական “Լիդուշիկ’’ եւ ‘’Ադել’’:):

Շուտով կմեկնարկեն “Իմ անունն է’’ նախագծի կիսաեզրափակիչ փուլերը


“Ֆրիմենթալ Մեդիա’’-ից գնված “Իմ անունն է’’ հեռուստաշոուի կազմակերպիչներն անակնկալ են մատուցելու վերջին գալա-համերգի ժամանակ. “Մենք կարողացել ենք նոր քայլ անել ֆորմատային այս ծրագրի շրջանակում: Ոչ մի երկրում եզրափակչի ընթացքում մասնակիցները հանդես չեն եկել այն կատարողների հետ, որոնց կրկնօրինակում են: Մենք հնարավորություն տվեցինք հայ մասնակիցներին իրականացնել իրենց երազանքը: Ի դեպ, “Ֆրիմենթալ Մեդիա’’-ի ներկայացուցիչները ողջունել են մեր այդ նորարարությունը եւ հնարավոր է՝ կրկնօրինակեն մեր փորձը’’,- ասել է Աննա Թադեւոսյանը:

Շուտով կմեկնարկեն “Իմ անունն է’’ նախագծի կիսաեզրափակիչ փուլերը


Նշենք, որ մինչեւ եզրափակիչ փուլ, հենց ժյուրիի անդամներն են որոշելու, թե ով պետք է մնա կամ լքի նախագիծը: Եզրափակչում հայտնված մասնակիցների հետագա ճակատագիրն արդեն հեռուստադիտողների ձեռքերում է, որոնք էլ քվեարկելու են հաղթողի օգտին:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է “Շանթ’’ հեռուստաընկերությունը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին