×


Շառլ Ազնավուրը` Քիմ Քարդաշյանի մասին

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին է անդրադարձել “The Guardian” հեղինակավոր պարբերականը` ներկայացնելով երգչի անցած ուղին, նաեւ մանրամասներ նոր ձայնասկավառակից:

Շառլ Ազնավուրը


Պարբերականը շեշտել է, որ Ազնավուրն աշխարհի ամենահայտնի եւ ազդեցիկ հայերից մեկն է, ունի Հայաստանի քաղաքացիություն, ՀՀ դեսպանն է Շվեյցարիայում, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ էլ Հայաստանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին:

Շառլ Ազնավուրը


Պատասխանելով Քիմ Քարդաշյանին վերաբերող հարցին, լեգենդար հայն ասել է, որ նրան հանդիպելու առիթ երբեւէ չի ունեցել.“Ոչինչ չեմ կարող ասել նրա մասին, որովհետեւ կզայրացնեմ բազմաթիվ հայերի”,-կատակել է նա եւ հավելել.“Կարծում եմ` հայերը խստաբարո են եւ չեն սիրում շատ մերկություն”:

Շառլ Ազնավուրը


 “The Guardian”-ը նաեւ գրել է, թե Ազնավուրը չի սիրում հրաժեշտի համերգային շրջագայությունները եւ երդվել է ելույթ ունենալ մինչեւ մահ:

BRAVO.am
Աղբյուրը՝ The Guardian

Կարդալ ավելին

Quality Sign BW