×


Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը տեղափոխվել է Ժնեւի հիվանդանոցներից մեկը: Այս մասին հաղորդում է "ТАСС" լրատվական գործակալությունը` հղում կատարելով երգչի` Ժնեւում նախատեսված համերգի կազմակերպիչ  “Opus One” շվեյցարական ընկերությունը:

Շառլ Ազնավուրը


“Օpus One”-ի փոխանցմամբ` համերգը հետաձգվել է արտիստի առողջական խնդիրների պատճառով.“Ազնավուրը հոսպիտալացվել է վերջին օրերին ձեռք բերած վիրուսային վարակի կանխարգելման նպատակով”,-նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Շառլ Ազնավուրը


Հիշեցնենք, 90-ամյա երգչի հոբելյանական նախորդ համերգը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին` Մոսկվայում: Ազնավուրը այցի ընթացքում հյուրընկալվել էր նաեւ “Երեկոյան Ուրգանտ” հեռուստաշոուին, որի տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Մեր սիրելի արտիստին մաղթում ենք շուտափույթ ապաքինում:

BRAVO.am
Աղբյուրը` itar-tass.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին