×


Շոկոլադասեր Անջելինա Ջոլի, Քիմ Քարդաշյան, Ջոնի Դեփ, Պենելոպե Քրուզ եւ մյուսներ:)

Այսօր քաղցրասերների մասնագիտական տոնն է` շոկոլադի համաշխարհային օրը, որը ծնունդ է առել Ֆրանսիայում` 1995 թվականին:): Շոկոլադը հազարամյակների պատմություն ունի: Կակաոյի առաջին պտուղները փորձել են Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի հնդկացիները: Մայա ցեղը պաշտել է կակաոյի Աստծուն եւ շոկոլադ է ըմպել ծիսակատարությունների ընթացքում:

Դիտա ֆոն Թիզը


Ացտեկները շոկոլադն աստվածների ուտելիք են համարել: Լեգենդի համաձայն` շոկոլադի հեղինակը Կեցալկոատլ աստվածն է, որը, հայտնաբերելով կակաոյի պտուղներն իր այգում, աղացել է դրանք եւ խառնել ջրի հետ:

Թանկարժեք շոկոլադը ժամանակին միայն մեծահարուստներին է հասու եղել` նախատեսված ընտրյալների համար, իսկ արդեն 20-րդ դարում “սեւ ոսկին” “գրավվել” է ամբողջ աշխարհի կողմից:):

Քիմ Քարդաշյանը


Շոկոլադ սիրում ու այն ուտելով երջանկանում են գրեթե բոլորը:): Հայտնիներն էլ չեն զլանում անմահանալ շոկոլադ համտեսելիս:):  Հենց նրանց “շոկոլադային” լուսանկարներն էլ առաջարկում ենք դիտել ստորեւ:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին