“Արմենիա”-ի նոր եթերաշրջանում ցուցադրվելու է “Տնփեսա” կոչվող սիթքոմ: Նախագծի անոնսից պարզ էր դարձել, որ հեռուստատեսային նոր նախագծի գլխավոր դերակատարները Հովհաննես Ազոյանն ու Մկրտիչ Արզումանյանն են:
Շուշաննա Թովմասյանը
BRAVO.am-ի հավաստի տեղեկություններով` հումորայն նախագծի դերասանական կազմում է նաեւ սերիալային դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, որը սակայն դեռ չի բարձրաձայնում այդ մասին:
Շուշաննա Թովմասյանը
Նա իր “ֆեյսբուքյան” էջում երեկ, չբացելով փակագծերը, հետեւյալն է գրել.“Այսօրվա նկարահանումները քիչ առաջ ավարտվեցին: Շա՜տ հոգնած եմ, բայց մեծ բավականություն ստացա` աշխատելով պրոֆեսիոնալ թիմի հետ: Կարծում եմ` կգնահատեք մեր աշխատանքը, երբ լինենք եթերում: Ինձ համար չափազանց կարեւոր է ձեր կարծիքը”:
Մինչ հանրության շրջանում արդեն իսկ մեծ հետաքրքրություն առաջացրած "Տնփեսա" սիթքոմը կհայտնվի եթերում, առաջարկում ենք դիտել անոնսը:
BRAVO.am
Լուսանկարները` Շուշաննա Թովմասյանի “ֆեյսբուքյան” էջից


×
57,207






