×


Շուշաննա Թովմասյանը` երկրպագուների հետ հանդիպման ժամանակ հնչած հարցերի եւ հղիի դերի մասին

Շուշաննա Թովմասյանի համար երեկ յուրահատուկ օր է եղել. նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ հաճելի հանդիպում է ունեցել երկրպագուների հետ.“Բեյրութահայ Սեւակ Բուդակյանը, ով տեղափոխվել է Երեւան, մեկնաբանություն էր թողել, որ առաջին իսկ եթերաշրջանից հետեւում է մեր սիթքոմին եւ մեծ ցանկություն ունի հանդիպել, լուսանկարվել սիրելի դերասանների հետ: Ես էլ չմերժեցի: Իմ պրոդյուսեր Լիլիթ Ամիրգուլյանը կազմակերպեց Սեւակի, նրա հայրիկի եւ ընկերոջ հետ հանդիպումը”:

Շուշաննա Թովմասյանը հանդիպել է բեյրութահայ երկրպագուների հետ


Ինչպես նշել է դերասանուհին, հանդիպման ժամանակ խոսել են իր ստեղծագործական կյանքից, ուսումից եւ “Տնփեսա” սիթքոմի նկարահանումներից: Երկրպագուները կատակով հարցրել են, թե ուր է կլորիկ փորիկը, այնուհետեւ հետաքրքվել են, թե ինչպես են անցնում նկարահանումները, ինչպես է կարողանում Մկոն միաժամանակ երկու հերոսի մարմանվորել եւ մասնագիտական այլ հարցեր:

Շուշաննա Թովմասյանը


Շուշաննան շնորհակալ է նրանց դրական լիցքեր փոխանցելու համար: Նա իրեն համարում է այն երջանիկներից, ով ունի հավատարիմ, ուշադիր եւ վստահելի երկրպագուներ եւ միշտ զգում է նրանց ներկայությունն իր ստեղծագործական կյանքում.“Հաճախ ուրախացնում են հաճելի անակնկալներով: Ժամանակի սղության պատճառով բոլորի հետ հանդիպել չի ստացվում, սակայն փորձում եմ հնարավորինս չնեղացնել նրանց: Շատերն այսօր իմ լավ ընկերներն են դարձել”: 

Խոսելով Անուշիկ կերպարից` Շուշաննան ասել է, որ արդեն հարմարվում է հղիի դերին` հատուկ շարժուձեւ, պահվածք եւ այլն.““Դժվար ապրուստ” սերիալից որոշակի փորձ ունեմ, որը փորձում եմ կատարելագործել”: 

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Շուշաննա Թովմասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին