×


Շուշաննա Թովմասյան.«Անվստահություն զգացի, երբ…»

Շուշաննա Թովմասյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Երանի» սերիալում, BRAVO.am-ին է տրամադրել իր նոր լուսանկարները, նաեւ զրուցել ենք մի շարք թեմաների շուրջ: Դերասանուհու հետաքրքիր մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ: 

Շուշաննա Թովմասյանը


Ամեն ինչ վաղուց էր սկսված  եւ շարունակվեց պատանեկությունից:

Իմ ուժերի հանդեպ անվստահություն զգացի
, երբ սկզբնական շրջանում գաղափար չունեի այս ոլորտից:

Առաջին հիասթափությունն ու ոգեւորությունը շատ բնական եմ համարում: Եղել է թե՛ գործնական, թե՛ անձնական կյանքում:

Հայտնի լինելն
ինձ համար պարտադիր եւ ինքնանպատակ չեմ համարում:

Ինձ անվերապահորեն ընդունողներին եւ քննադատողներին կասեմ, որ հասարակ մարդ եմ`առավելություններով եւ թերություններով:

Կերպարը, որն առաջարկում են, պետք է վստահություն ներշնչի ինձ:

Շուշաննա Թովմասյանը


Խաղընկերներս պարտադիր չէ
, որ ընկերներս դառնան: Ինչպես կստացվի:

Ընկերներն ինձ համար կարեւոր դեր ունեն: Մենակ մարդը ոչ ոքի պետք չէ:

Ընկերության մեջ կարելիի եւ չի կարելիի իմ սահմանը  չափի զգացողությունը եւ միմյանց կյանքի մեջ չխցկվելն է:

Եթե սիրեմ, խելամտության սահմաններում պատրաստ եմ ամեն ինչի:

Գեղեցիկ է այն ամենը, ինչը
բնական է եւ ի վերուստ է տրված, սակայն դեմ չեմ հետագայում որոշակի շտկումների:

Արհեստական միջամտությունների չեմ դիմել,
բայց երբ ժամանակը գա, եւ զգամ, որ կարիք կա, կդիմեմ:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Տատա Իսկանդարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին