×


Շուշաննա Թովմասյան.«Դրական եւ բացասական կարծիքներ եմ լսել»

Հեռուստադիտողն առաջիկայում Շուշաննա Թովմասյանին մազերի նոր երանգով կտեսնի: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է արտաքին տեսքի փոփոխության, նոր դերի եւ այն մասին, թե ինչպես է անցկացրել ամառը:

Շուշաննա Թովմասյանը


«Կերպարային բոլոր փոփոխություններս հիմնականում նոր դերի հետ են կապված լինում: Այս անգամ էլ բացառություն չէ: Ինձ համար կարեւոր է ոչ միայն խաղով տարբերվել նախորդ կերպարից, այլեւ արտաքնապես: Նոր՝ «Մոռացված կանգառը» սերիալում կլինեմ մազերի ավելի բաց երանգով»,-նշել է նա եւ հավելել, որ իր համար արտասովոր ոչինչ չկա.«Բաց գույնի մազերով նախկինում էլ եղել եմ, այս անգամ պարզապես փոքր-ինչ վարդագույն երանգ կա, ինչն էլ թրենդի մեջ է: Դրական եւ բացասական կարծիքներ եմ լսել, ինչն էլ նորմալ եմ համարում. ոչինչ միանշանակ չի կարող լինել: Եթե փոխել եմ մազերիս գույնը, շարունակում եմ մնալ այս երանգով, աշխատում եմ, ուրեմն հարմարվել եմ»:

Շուշաննայի խոսքով՝ արտաքին փոփոխություններն իր կյանքում սկսվել են 17 տարեկանից.«Ի դեպ, միշտ այնպես է ստացվում, որ սերիալի ավարտից հետո չեզոք որեւէ երանգ եմ ընտրում՝ դրանով դուրս գալով նաեւ կերպարից»:

Շուշաննա Թովմասյանը


Անդրադառնալով սերիալային նոր դերին՝ դերասանուհին ասել է.«Նատալին 25 տարեկան աղջիկ է՝ աշխույժ, դրական եւ գործունյա: Իր ակտիվությամբ շատ է տարբերվում թե´ Անիի կերպարից, թե´ Էլենի: Հիմնական կերպարներից մեկն եմ. ես եւ Օլյա Հակոբյանը գլխավոր հերոսուհու քույրերն ենք: Նրանց հետ առաջին անգամ եմ աշխատում, ժամանակի ընթացում ավելի շատ կզգանք միմյանց, բայց այժմ էլ ոչ մի խնդիր չի առաջանում նկարահանումներին»:

Ամռանը աշխատանքի պատճառով Շուշաննան չի կարողացել Հայաստանից դուրս հանգստանալ: Ասում է՝ տեղի տեսարժան վայրերում լավ ժամանակ է կարողացել անցկացնել ընտանիքի եւ մտերիմ ընկերների հետ:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շուշաննայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին