×


Սարգիս Ավետիսյանը եւ Շուշաննա Թովմասյանը

Շուշաննա Թովմասյանը եւ Սարգիս Ավետիսյանը` նոր սերիալի գլխավոր հերոսներ

«Կենտրոն» հեռուստաընկերությամբ առաջիկայում կցուցադրվի նոր սերիալ, որի մանրամասները Վահե Սայանն առաջինը վստահել է BRAVO.am-ին: Ռեժիսորի հետ զրուցել ենք նաեւ անավարտ մնացած «Մոռացված կանգառը» սերիալի եւ այն մասին, թե ինչպես է ընտրել նոր աշխատանքի դերասանական կազմին:

Վահեն նշել է, որ «Մոռացված կանգառն» անպայման կցուցադրվի` որպես 25 մասանոց պատմություն.«Պարզապես կիսատ մնացած որոշ աշխատանքներ կան: Կարծում եմ` սեպտեմբերից եթերում կլինի»:

Նոր նախագծի պրոդյուսերն Էդգար Ավագյանն է, սցենարի հեղինակը` Արփի Վանյանը: Ռեժիսորը տեղեկացրել է, որ նկարահանումները կմեկնարկեն օրեր անց. «Շուտով այս պատմությունը կներկայացնենք հեռուստադիտողին: Հստակ կարող եմ ասել, որ սցենարային նոր լուծումներով աշխատանք է լինելու եւ տարբերվելու է այսօր դաշտում եղած սերիալներից իր սյուժեով»:

Շուշաննա Թովմասյանը եւ Սարգիս Ավետիսյանը


Սերիալի գլխավոր հերոսներին մարմնավորելու են Շուշաննա Թովմասյանն ու երգիչ Սարգիս Ավետիսյանը: Նախագծի դերասանական կազմում են ընդգրկված նաեւ Հարություն Մովսիսյանը, Սոֆի Դեւոյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Գոհար Իգիթյանը, Գրետա Մեջլումյանը եւ այլք: Թե ինչու վերոնշյալ շարքում չկա Բեն Ավետիսյանի անունը, ում հետ նախկինում հաճախ է աշխատել, Վահե Սայանն ասել է.«Յուրաքանչյուրն ազատ է իր ընտրության մեջ, ես` եւս»:

Անդրադառնալով գլխավոր հերոսների ընտրությանը` ռեժիսորը նշել է.«Կարծում եմ` այս պատմությունը լիարժեք կարող են ներկայացնել հենց Շուշաննան եւ Սարգիսը: Չմոռանանք, որ Սարգիսն արտիստ է, բեմի մարդ, ով կարող է իր հնարավորությունները ներկայացնել նաեւ դերասանական ասպարեզում»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սարգիս Ավետիսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին