×


Շուշան Երիցյան. «Բախտս բերել է, քանի որ…»

Շուշան Երիցյանը BRAVO.am-ին հայտնել է, որ այս ամսվա սկզբից ներկայանում է որպես հաղորդավարուհի.«Աշխատանքային օրերին UsArmenia TV-ի ուղիղ եթերում ստեղծվում է Գլենդել-Երեւան հեռուստակամուրջ, եւ «Համահայկական առավոտ» հաղորդման շրջանակում ես եւ իմ գործընկեր Ռաֆայել Մնացականյանը հյուրընկալում ենք սիրված դեմքերի ու զրուցում տարբեր թեմաներից»:

Շուշան Երիցյանը


Նա առաջին անգամ է իրեն փորձում այս ոլորտում, ինչպես նշել է, աշխատանքը կատարում է մեծ պատասխանատվությամբ.«Այս գործում պետք է ամենը մեկում համադրես` ինտելեկտ, արտաքին եւ էթիկետ: Ուրախությամբ ընդունեցի առաջարկը, թեեւ գիտեմ, որ սկզբում անհնար է առանց վրիպումների, սակայն, առանց սխալների էլ չես սովորի»:

Շուշանի խոսքով` ուղիղ եթերում անխուսափելի են նաեւ զվարճալի պահերը. «Այդպիսիք հաճախ են լինում: Մեկ անգամ ականջակալս ընկել է, ու չեմ նկատել: Այդ ընթացքում գուշակելով մի քանի րոպե զրուցել եմ ու բախտս բերել է, քանի որ խոսքը համընկել է»:

Շուշան Երիցյանը


Ի դեպ, հատուկ նոր հաղորդաշարի համար նա փոխել է մազերի գույնը.«Մուգ երանգներն ավելի արտահայտիչ են դարձնում դիմագծերս, քանի որ բաց գույնի մաշկ ունեմ: Կարծում եմ` հեռուստադիտողներին էլ հաճելի կլինի այս փոփոխությունը»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Շուշան Երիցյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին