×


Շպռօտն ի՞նչ է վերցրել Միհրան Ծառուկյանից Երեւան ուղարկելու համար :)

Հայկական էստրադայի էպատաժային երգչուհի Շպռօտի ամերիկյան կենսակերպի, ձեռքբերումների եւ մտահոգությունների մասին BRAVO.am-ն արդեն պատմել է: Հայրենիքը կարոտած Անի Թովմասյանը մեզ հետ հերթական անկեղծ զրույցն է ունեցել:

Շպռօտը


Միացյալ Նահանգներում բուռն ստեղծագործական կյանքով ապրող հայ արտիստներ գրեթե չկան, միայն “քյարթու” երգիչներն են մեծ հաջողություն ունենում` ներկա գտնվելով յուրաքանչյուր խնջույքի: Նրանցից ոմանք արդեն իմ ընկերներն են:

Դեռեւս աշխատում եմ “Bouvardia” ռեստորանում: Այստեղի հայ համայնքն ինձ որպես երգչուհու այդքան էլ չի ճանաչում:

Բայց կարող եմ ասել, որ կամաց-կամաց սկսում են սիրել ինձ:

Շպռօտն իր կատվի հետ


Ակումբային ոճի անգլերեն նոր երգ ունեմ: Երաժշտության եւ բառերի համահեղինակն եմ, իսկ գործիքավորումն արել է Մանվել Ամուրան: Ցանկություն ունեմ այն տեսահոլովակով ներկայացնել:

Շատ ընկերներ չունեմ. մի քանիս են, որոնք ընդունում են ինձ այնպիսին, ինչպիսին կամ, նաեւ չեն փորձում փոխել:

Երգիչ Նորոյի, Արամ Ավագյանի եւ Արման Աղաջանյանի հետ շատ լավ ընկերներ ենք:

Այս շրջանում Հայաստանից Միացյալ Նահանգներ ժամանած հայտնիներից շատերի հետ եմ շփվել: Կարող եմ նշել “Vitamin”-ի, “32 ատամ”-ի տղաներին: Վերջերս Միհրան Ծառուկյանի հետ եմ հանդիպել: Նրանից քրոջս աղջկա` Մոնիկայի համար ստորագրություն եմ վերցրել եւ ուղարկել Երեւան:):

Շպռօտը


Արմինկան իմ հարազտն է: Այս տարի վերջապես հանդիպել ենք, խաղացել եմ իր հրաշամանուկ Ալեքսի հետ:):

Առօրյաս, ի տարբերություն երեւանյանի, բավական տարբեր եւ ձանձրալի է` թղթաբանություն, օրենքներ, ապահովագրություններ...

Կարոտել եմ Երեւանս, հուսով եմ` շուտով կարոտս առնելու հնարավորություն կունենամ: Ամեն օր հեռախոսով խոսում եմ մայրիկիս հետ: Արդեն չորս տարի է` քրոջս հետ շփվում եմ “skype”-ով:

Ինչո՞ւ է մարդկանց այդքան հետաքրքրում ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեմ, թե ոչ...


Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Շպռօտի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին