17 Հունիս 17
Շքեղ ու վստահելի` նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երեւանում
 
 
0

Շքեղ, հարմարավետ, արդյունավետ եւ վստահելի` այսպես կարելի է բնորոշել Audi Q5 մակնիշի նոր ավտոմեքենան, որն այս մոդելի երկրորդ սերնդի ներկայացուցիչն է: Նոր Audi Q5-ը հայ ավտոսիրողներին ներկայացվեց երեկ` «Radisson Blu» հյուրանոցի բացօթյա սրահում կազմակերպված շնորհանդեսի ժամանակ:

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

«Սլավ Մոթորս» ընկերությունը, որը Audi բրենդի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, գեղեցիկ ավանդույթ է դարձրել բոլոր նորույթները հասանելի դարձնել նաեւ հայ գնորդներին.«Մեր հասարակությանը փոքր-ինչ անծանոթ է Audi-ն եվրոպական բրենդերի շարքում: Մենք էլ փորձում ենք այնպես անել, որ ավելի լավ ճանաչեն այս մոդելն ու նրա բոլոր առավելությունները: Audi Q5-ը նոր է իր պարամետրերով եւ տեխնիկապես գերազանցում է նախկինին»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց «Սլավ Մոթորս»-ի տնօրեն Արտակ Գալստյանը:

Միջոցառմանը ցուցադրվում էին Audi Q3 եւ Audi Q7  մակնիշի ավտոմեքենաները, իսկ Audi Q5-ը հյուրերին փոքր-ինչ սպասեցնելուց հետո ներկայացավ շոուի ընթացքում` շքեղ հրավառության ուղեկցությամբ: Դրանից անմիջապես հետո ներկաները շտապեցին ուսումնասիրել այն, ծանոթանալ դիզայնին ու տեխնիկական հնարավորություններին: Երեկոյի երաժշտական տրամադրությունն էլ ապահովում էր երգչուհի Սոնա Ումրոյանը՝  իր բենդի հետ:
«Սլավ Մոթորս» ընկերության տնօրեն Արտակ Գալստյանը

Audi-ի հայաստանյան պաշտոնական ներկայացուցչության ղեկավար Արտեմ Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նոր մոդելի առաջին սերունդը ասպարեզ էր հանվել 2008 թվականին` որպես մրցակից BMW X3 եւ Mercedes GLK մոդելների։ Իր արտադրական կյանքի ընթացքում առաջին սերնդի մոդելը շատ լավ ընդունելության է արժանացել` վաճառվելով 1 միլիոն 600 հազար օրինակով, ինչն էլ թույլ է տվել մակնիշի ղեկավարությանը մեքենային բնորոշել որպես ամենագնացների պրեմիում հատվածի չեմպիոն.«Նոր սերնդի մոդելը ստեղծվել է MLB evo անվանումն ստացած պլատֆորմի վրա, որի ունիվերսալ հատկությունները թույլ են տալիս ամենատարբեր տիպի եւ չափի մոդելներ ստեղծել՝ Audi A4-ից մինչեւ Bentley Bentayga, այնպես որ, մեքենայի ապագա տերերը կարող են պարծենալ, որ իրենց մեքենան ազգակցական կապեր ունի Bentley շքեղ ամենագնացի հետ»,- նկատեց Արտեմ Սիմոնյանը:

«Սլավ Մոթորսը» փորձել է կոտրել այն կարծրատիպը, թե ավտոմեքենան կարելի է ավելի մատչելի արժեքով գնել արտերկրից. «Մեր նախորդ գովազդային ակցիաների շրջանակում խոստացել ենք եւ այսօր էլ ասում ենք, որ որեւէ երկրի պաշտոնական ներկայացուցչությունից ձեռք բերված ավտոմեքենայի գնի դիմաց առաջարկում ենք անհամեմատ ավելի մատչելի եւ նախընտրելի տարբերակ: Որեւէ այլ տեղ, քան` մեզ մոտ, նույն ավտոմեքենան հնարավոր չէ ձեռք բերել ավելի ցածր գնով: Դա մենք խոստանում ենք»,- ասաց Արտեմ Սիմոնյանը: Ի դեպ, AudiQ5-ի գինը սկսվում է 20 միլիոն դրամից, ինչն իսկապես մատչելի տարբերակ է ցանկացած այլ առաջարկի դիմաց:
Audi-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արտեմ Սիմոնյանը

Նշենք, որ նոր Audi Q5 պրեմիում քրոսովերը արտաքնապես լիովին փոփոխության է ենթարկվել եւ նմանվել ավագ մոդելին՝ Audi Q7-ին։ Հատկապես առաջնամասի ձեւավորումը` ռադիատորի բնորոշ քողարկիչով, ընդգծում է երկու մոդելների սերտ ազգակցական կապը։ Նոր Q5-ի ընդհանուր համամասնություններն ու թափքի կառուցվածքը նախկին սերնդի էվոլյուցիոն զարգացումներն են՝ մեքենայի չափերի որոշ հավելումով։ Audi Q5-ի նոր սերունդն ընկալվում է ավելի ժամանակակից, համամասնորեն ավելի ներդաշնակ եւ ավելի պատկառելի։ Այն ավելի թանկարժեք եւ ստատուսային է, քան նախկին մոդելը։

Նոր Audi Q5-ը համալրվել է թանկարժեք սարքավորումներով եւ օժանադակ համակարգերով, որոնք նախկինում առկա չեն եղել մեքենայի վրա եւ տեղադրվել են ավելի բարձր դասի եղբայրակից մոդելների վրա։ Հատկանշական է նաեւ այն, որ մեքենայի խելացի նավիգացիոն համակարգը հիշում է վարորդի սովորությունները եւ ճանապարհը գծելիս հաշվի առնում դրանք, առաջարկում այլընտրանքային ուղիներ` խցանումները հաշվի առնելով։ Audi Q5-ը առատորեն սարքավորված է օժանդակ՝ ադապտիվ կրուիզ-կոնտրոլ, ցածր արագությունների ինքնակառավաման, հետիոտնի ճանաչման եւ ավտոմատ արգելակման, կայանման համակարգերով:

Որպես հավելյալ սարքավորում` Audi Q5-ի համար կարող է առաջարկվել նաեւ նորագույն «Մետրիքս» տեխնոլոգիայով առջեւի լուսարձակներ։ Հարմարվող լուսադիոդային այս լուսարձակները նույնպես  նախկինում ավելի բարձր դասի մոդելներին էր առաջարկվում։
Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նշենք, որ նոր Audi Q5-ը կարողանում է Android Auto եւ Apple Car Play համակրգերով հաղորդակցվել ոչ միայն սմարթֆոնների, այլեւ SmartWatch ժամացույցների հետ, իսկ մելոմանների համար նախատեսված է Bang & Olufsen բարձրակարգ աուդիոհամակարգ` 3D հնչողությամբ։

Հավելենք, Audi Q5-ն առայժմ առաջարկվում է 2 տիպի շարժիչներով՝ բենզինային եւ դիզելային: Բենզինային 2լ աշխատանքային ծավալով 4 մխոցային տուրբոշարժիչն ունի հզորության 2 աստիճան՝ 190 եւ 252 ձիաուժ, որոնք առանձնանում են վառելիքի տնտեսմամբ: Այնպես որ, որակն ու գերմանական կարգապահությունը նախընտրողների համար Audi Q5-ը իդեալական տարբերակ է:
Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Մեքենայի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել Audi.am, որտեղ ներկայացված են Audi մակնիշի բոլոր մոդելները, դրանց տեխնիկական հնարավորությունները, գներն ու նորությունները:

Ինչ խոսք, հաճելի է վարել շքեղ ու վստահելի ավտոմեքենա, ուստի մաղթում ենք հաճելի ուղեւորություններ Audi Q5-ով:):

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գրիգոր Եփրեմյանի/Bravo.am/

 
 
Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Audi Q7 մակնիշի ավտոմեքենան

Audi Q7 մակնիշի ավտոմեքենան

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

«Սլավ Մոթորս» ընկերության տնօրեն Արտակ Գալստյանը

«Սլավ Մոթորս» ընկերության տնօրեն Արտակ Գալստյանը

Audi Q7 մակնիշի ավտոմեքենան

Audi Q7 մակնիշի ավտոմեքենան

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Audi Q3 մակնիշի ավտոմեքենան

Audi Q3 մակնիշի ավտոմեքենան

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Audi-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արտեմ Սիմոնյանը

Audi-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արտեմ Սիմոնյանը

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Audi Q7 մակնիշի ավտոմեքենան

Audi Q7 մակնիշի ավտոմեքենան

Audi Q3 մակնիշի ավտոմեքենան

Audi Q3 մակնիշի ավտոմեքենան

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Audi Q7 մակնիշի ավտոմեքենան

Audi Q7 մակնիշի ավտոմեքենան

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Audi Q7 մակնիշի ավտոմեքենան

Audi Q7 մակնիշի ավտոմեքենան

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Նոր Audi Q5-ի երեւանյան շնորհանդեսին

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
8084 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: