×


Ողջ ճշմարտությունը Վաչե Ամարյանի եւ Տաթեւիկ Ադումյանի հարսանիքի մասին

Վաչե Ամարյանի եւ Տաթեւիկ Ադումյանի հարսանեկան լուսանկարները, որոնք համացանցում տարածվեցին վերջին օրերին եւ տարաբնույթ մեկնաբանությունների արժանացան, BRAVO.am-ի հավաստի տեղեկություններով կադրեր են նոր սերիալից:  

Տաթեւիկ Ադումյանը եւ Վաչե Ամարյանը


Հեռուստասերիալը նկարահանվում է Հայաստանում, սակայն նախատեսված է ամերիկաբնակ հայ լսարանի համար եւ հոկտեմբերից կցուցադրվի Միացյալ Նահանգներում: Անվանումը դեռ որոշված չէ:

Տաթեւիկ Ադումյանը՝ նոր սերիալի նկարահանումներին


Վաչե Ամարյանը մարմնավորում է գլխավոր հերոսին, գլխավոր դերակատարներից մեկն էլ Տաթեւիկ Ադումյանն է: Դերասանական կազմում ընդգրկված են նաեւ Արմեն Մարությանը, Անի Քոչարյանը եւ այլք:

BRAVO.am
Լուսանկարները` համացանցից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին