×


“Ոսկե գլոբուս 2014”-ի աստղային հյուրերն ու ջրով ողողված կարմիր գորգը :)

Նախօրեին միլիոնավոր կինոսերներ հետեւել են Լոս Անջելեսում տեղի ունեցած “Ոսկե գլոբուս 2014”-ին: Կինոյի եւ հեռուստատեսության աշխարհում մեծ հեղինակություն վայելող արդեն 71-րդ մրցանակաբաշխության աստղային հյուրերը քայլել են կարմիր գորգի վրա` առիթը բաղ չթողնելով ցուցադրել շքեղ զգեստներն, իսկ ավելի ուշ հայտնի են դարձել հաղթողների անունները:

Էմի Ադամսը, Բրեդլի Կուպերն ու Ջենիֆեր Լոուրենսը


Մինչ գեղեցիկ երեկոյի մեկնարկը, միջոցառման հյուրերի համար խնդիր է առաջացրել Բեւերլի Հիլթոն հյուրանոցի խողովակը, որի անսարքության պատճառով կարմիր գորգը ողողվել է ջրով:): Մինչ իգական սեռի ներկայացուցիչները փորձել են “փրկել’’ իրենց երկար ու տոնական զգեստները, կազմակերպիչները հարթել են իրավիճակը:

"Ոսկե Գլոբուս 2014’’ մրցանակաբաշխությանը


Ներկայացնում ենք “Ոսկե գլոբուս 2014” մրցանակաբաշխության լուսանկարներն ու մրցանակակիրներից մի քանիսին: Հաղթողների ամբողջական ցուցակին առաջարկում ենք ծանոթանալ այստեղ:

Սոֆիա Վերգարան


“Լավագույն դրամա” - “Ստրկության 12 տարի”
“Լավագույն կատակերգություն/մյուզիքլ” - “Խարդախություն ամերիկյան ձեւով”
“Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի” - Ջենիֆեր Լոուրենս, “Խարդախություն ամերիկյան ձեւով”
“Լավագույն կատակերգու դերասանուհի” - Էմի Ադամս
“Լավագույն կատակերգու դերասան” - Լեոնարդո ԴիԿապրիո, “Գայլը Ուոլ Սթրիթից’’
“Դրամատիկ լավագույն դերասանուհի” - Քեյթ Բլանշեթ, “Կապույտ Ժասմին”
“Դրամատիկ լավագույն դերասան” - Մեթյու ՄաքՔոնահի, “Դալլասի գնորդների ակումբ”
“Երկրորդ պլանի լավագույն դերասան” - Ջարեդ Լետո, “Դալլասի գնորդների ակումբ’’
“Լավագույն ռեժիսոր” - Ալֆոնսո Կուարոն, “Գրավիտացիա’’
“Լավագույն սցենար” - “Նա’’, Սփայք Ջոնս
“Լավագույն անիմացիոն ֆիլմ” - “Սառցե սիրտը’’
“Լավագույն օտարալեզու ֆիլմ” – “Մեծն գեղեցկություն”, Պաոլո Սորենտինո
“Լավագույն սաունդթրեք” - U2 “Ordinary Love”, “Մանդելա. Երկար ճանապարհ դեպի ազատություն”

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW